Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն ինչ կատարվում է նախապես գծված պլանով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ՝ կապված նաև աշխարհակարգի հետ: Փոփոխություններ, որոնք բավականին ցավալի ընթացք են ունենալու բոլորի համար:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, դրանց ազդեցությանը: «Անգլոսաքսոնյան կողմն արդեն միահեծան չի իշխում աշխարհի վրա, ու հայտնվել են այնպիսի միավորումներ, որոնք կարողանում են իրենց կամքը թելադրել: Առաջին հերթին խոսքը Չինաստանի ու Ռուսաստանի մասին է: Այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմն անմիջականորեն ստեղծվում էր ԱՄՆ-ի կողմից: Իզուր չէր, որ Բայդենը վերջին 2 ամիսներին անընդհատ ասում էր, որ այնտեղ պետք է պատերազմ լինի: Իսկ Մինսկի պայմանագրերը, համաձայնությունները ոչ մի կերպ չէին ընկալվում Արևմուտքի ու նրա կամակատար Ուկրաինայի կողմից: Պատերազմը ցավալի փաստ է, բայց սա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որոնք իրագործվում էին աշխարհով մեկ»,-ասաց նա՝ ընդգծելով բանակցային գործընթացների կարևորությունը:

Ինչ վերաբերում է Արևմուտքի պահվածքին, Ուկրաինայի իշխանությունների որակմամբ՝ իրենց մենակ թողնելուն, Հարությունյանն ասաց. «Արևմուտքի պլաններում Ուկրաինայի հետ համատեղ այդ երկրին օգնելու հաշվարկներ չեն եղել: Իմ հաշվարկներով, 60 մլրդ են ծախսել ուկրաինական գունավոր հեղափոխությունների վրա, յուրաքանչյուր ուկրաինացու վրա ծախսել են 1500 դոլար: Կա աշխարհաքաղաքական առումով «սև խոռոչ» ձևավորելու հասկացություն, և այս ամենը հենց այդ տրամաբանության մեջ է: Այս ամենը կառավարվող քաոսի տեսության մեջ է մտնում: Այդ «սև խոռոչը» միշտ խոսակցություններին, տեղեկատվական պատերազմներին տեղի է տալու, միևնույն ժամանակ ոչ մի զինվոր չեն ուղարկելու, որ հանկարծ այնտեղ չզոհվեն: Այնպես որ, ամեն ինչ կատարվում է նոտաներով, նախապես գծված պլանով ու, ցավոք, բերում ծանր հետևանքների»:

Գագիկ Հարությունյանը շեշտեց՝ կառավարվող քաոսը գործում է նաև Հայաստանում. «Հայաստանը ևս յուրահատուկ «սև խոռոչ» է դառնում: Ե՛վ Զելենսկին, և՛ Փաշինյանը աշխարհաքաղաքական առումով նույն կերպարներն են, որոնք ստեղծվել են գունավոր հեղափոխությունների ռազմավարության ենթատեքստում»:

Այս համատեքստում, մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, Ռուսաստանը փայլուն չի տիրապետում փափուկ ուժի ռազմավարությանը. «Իրենք ասում են, որ իրենց միակ դաշնակիցը իրենց բանակն ու նավատորմն են: Եվ այս իմաստով ՌԴ-ն կարողացավ իր բանակի միջոցով փրկել օսերին, աբխազներին, տվեց նրանց ինքնորոշման իրավունք, փրկեց կոտորումից: Նույնը մի փոքր այլ խմբագրությամբ կատարվեց նաև Հայաստանում: Եթե խաղաղապահները չմտնեին Արցախ, այժմ ոչ թե կվիրավորվեինք այն հանգամանքից, որ, այսպես կոչված, մեր ղեկավարները մոռանում են Արցախի ինքնորոշման խնդրի մասին, այլ ընդհանրապես Արցախը չէր լինի: Նույնը կատարվում է Ուկրաինայում. Դոնեցկում ու Լուգանսկում ինքնորոշման իրավունքի խնդիր կա: Այստեղ ՌԴ-ն կատարում է իր նույն առաքելությունը, ինչ Վրաստանում, Հայաստանում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանն այս լարվածության ֆոնին, նա նշեց. «Իրականում Հայաստանի կեցվածքը ոչինչ չի որոշում, որևիցե քաղաքական նշանակություն չունեն այս կամ խոսքերը, որոնք կասվեն Հայաստանից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in Yerevan