Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Վանաձորի քաղաքապետի դեմ հանցագործության կատարման մասին երկրորդ հաղորդումը՝ պաշտոնական կեղծիքի փաստով (լուսանկար)

SOCIETY

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգական Վիկտոր Դարբինյանը հանցագործության կատարման մասին երկրորդ հաղորդումն է ներկայացրել՝ քաղաքապետի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու, պաշտոնական դիրքը չարաշահելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Վիկտոր Դարբինյանի հայտարարությունների համաձայն, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից գրություններ էր ուղարկում Վիկտոր Դարբինյանին՝ նպատակ ունենալով նրա ղեկավարած «Դիկտիս» ՍՊ ընկերության հետ վաղաժամ խզել քաղաքի թիվ 1 երթուղու սպասարկման պայմանագիրը կամ հասնել նրան, որ վերջինիս կողմից շահագործվող երթուղին «վաճառվի» քաղաքապետի հովանավորած՝ նրա որդու սանիկին պատկանող «Ռ և Հ Տրանս» ընկերությանը, որը չէր իրականացել: Համայնքի ղեկավարի կողմից շարունակվող հետապնդումների հիմքով Վիկտոր Դարբինյանը նոյեմբերին դիմեց իրավապահ մարմիններին, որի հաղորդման հիման վրա Քր. օր.-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ քաղաքապետի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ, հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Այնուհետև Վանաձորի ներքաղաքային ուղևորատար փոխադրամիջոցների միկրոավտոբուսային երթուղիների մրցութի ավարտին մրցութային հանձնաժողովի նախագահը՝ նույն քաղաքապետ Սամվել Դարբինյանը, իր որոշմամբ հաստատված համարեց, որ թիվ 1 երթուղու սպասարկման համար հաղթող ճանաչված՝ որդու սանիկին պատկանող «Ռ և Հ Տրանս» ընկերությունը 4 տարի ժամկետով 12 ավտոմեքենաներով պետք է սպասարկի նշված երթուղին: Վիկտոր Դարբինյանըմ գրավոր դիմելով քաղաքապետին, խնդրեց տրամադրել հանձնաժողովի արձանագրությունների պատճենները՝ թիվ 1 երթուղու վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ու դրա հիման վրա քաղաքապետի որոշումը դատական կարգով բողոքարկելու նպատակով: Այսինքն՝ այդ պահից արդեն քաղաքապետարանը հստակ տեղյակ էր Վիկտոր Դարբինյանի կողմից բողոքարկման գործընթացի մասին, իսկ օրենքով սահմանված կարգով, այդ դեպքում մրցույթի վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մինչ այդ, քաղաքապետարանից մրցութային փաստաթղթերին սպասող Վիկտոր Դարբինյանը, որ միաժամանակ հետևում էր քաղաքապետարանի պաշտոնական կայքէջին՝ մրցույթի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ի զարմանս իրեն հետևյալ պաշտոնական կեղծիքն է արձանագրել:

Այսպես՝ քաղաքապետարանի կայքում զետեղված տեսնելով քաղաքապետի՝ 14.10.2015 թ. կայացրած իր նախորդ՝ «Մրցութային հանձնաժողովի արձանագրությունը հաստատելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի՝ հաղթող ճանաչված կազմակերպությունները (թիվ 1 երթուղում «Ռ և Հ Տրանսը») ուղևորափոխադրման ծառայություն են մատուցելու 2016 թվականի հունվարի 1-ից, և որ «սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը», կայքից ներբեռնելով այն և նկատելով, որ օրենքին հակասող որոշում է, անմիջապես պատճենն ուղարկել է իր փաստաբանին:

Հաջորդ օրը, սակայն, Վիկտոր Դարբինյանը քաղաքապետարանի կայքում այլևս չի գտել նշված որոշումը, փոխարենը հայտնաբերել է նույն ամսաթվով, նույն համարի տակ՝ 14.12.2015 թիվ 1880-Ա, համայնքի ղեկավարի որոշումը՝ այլ բովանդակությամբ՝ լրացված «սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման 2016 թ. հունվարի 1-ից»: Նշված որոշումների վերաբերյալ Վիկտոր Դարբինյանը դիմել է իրավապահներին՝ ներկայացնելով նոր հաղորդում համայնքի ղեկավարի կողմից կեղծիքի և պաշտոնական դիրքի նոր չարաշահման հաղորդմամբ: Միաժամանակ, խորացել է նրա այն համոզմունքը, որ Վանաձորի քաղաքապետը շահագրգռություն ունի թիվ 1 երթուղին իր ձեռքից վերցնելու և ամեն գնով «Ռ և Հ Տրանսի» սպասարկմանը հանձնելու:

«Համայնքի ղեկավարը, տեղեկանալով, որ դիմում է ներկայացվել և «Դիկտիս» ՍՊԸ-ն նպատակ ունի բողոքարկել մրցույթի արդյունքները, շահագրգռված լինելով, որ բողոքարկման միջանկյալ ժամանակահատվածում թիվ 1 երթուղին չսպասարկի իմ ընկերությունը, այլ իր հովանավորյալ «Ռ և Հ Տրանսը», օրենքի պահանջների խախտմամբ կայացրել է նույն համարի ներքո վերը նշված երկու որոշումները: Այսինքն՝ եթե պարոն քաղաքապետը հերքում է, որ ինքը «Ռ և Հ Տրանսի» հետ կապ չունի և իր համար տարբերություն չկա՝ որ կազմակերպությունը կհաղթի, ինչու է իմանալով, որ պետք է բողոքարկվի, հապճեպ կայացնում նման որոշում:

Սա ինձ լրիվ ապացուցեց, որ իրենք շահագրգռված են և ուղիներ են փնտրում, որ կեղծիքը օրինականացնեն և վախենում են, որ եթե բողոքարկվեց վարչական դատրանում, պետք է իրենց կայացրած որոշումը կասեցվի (դա միանշանակ օրենքով է), և որպեսզի չկասեցվի, իրենք ինքնուրույն պայմաններ են ստեղծում դրա համար: Այսինքն՝ իրենք տեղեկացված էին, որ բողոքարկման փաստաթղթերը պատրաստվում են, և իրենց մտածելակերպով իրենք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել, որ պատճառ ունենան չկատարելու դատարանի կասեցման որոշումը: Եվ նախօրոք պատրաստվում էին նման՝ օրենքի խախտումով որոշումներ կայացնելով, պաշտոնական կեղծիքներ կատարելով:

Սա ինձ համար զարմանալի էլ չէ. ի սկզբանե նպատակ են դրել իմ բիզնեսը խլելու, միտում ունեցել են, այդ ուղղությամբ իրենց պաշտոնը օգտագործելով՝ կոնկրետ քայլեր են ձեռնարկել և մինչև օրս էլ շարունակում են: Նորից քրեորեն պատժելի արարք են կատարել՝ պաշտոնական կեղծիք առնվազն, իհարկե հետո որակումը իրավապահ մարմինները կտան նրանց կատարած հանցանքի: Պետք է օրենքը ամեն ինչ ճիշտ հիմքերի վրա դնի, ես հույս ունեմ, որ մեղավոր անձինք պատժվելու են»,-մեկնաբանում է Վիկտոր Դարբինյանը:

Ադրինե Թորոսյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025