Մեր խնդիրը ժողովրդի կողքին լինելն է. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
SOCIETYՄեղավորը իշխանությունն է, որ չի լսում ժողովրդի ձայնը, նույն տրանսպորտի պատմությունն է. այս մասին Ազատության եթերում հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը։
ՀՀ Նախագահի հայտարարությունից հետո, ըստ նախաձեռնության անդամի, եղել է մի պահ, որ կարծիքները կիսվել են. մի մասը գտնում էր, որ իրենց բավարարում է արդյունքը, մի մասը՝ ոչ, որ պետք է հասնեն «ջախջախիչ» արդյունքի։
«Մենք որոշեցինք անել հետևյալը. ովքեր վախենում էին իրենց անվտանգության համար, կոչ արեցինք հավաքվել Ազատության հրապարակում, իսկ նրանք, ովքեր գտնում էին, որ պայքարը պետք է շարունակվի այստեղ, պետք է կանգնեն և պայքարեն այստեղ»,-հայտարարեց նախաձեռնության անդամը։
Ըստ նրա՝ նախաձեռնության անդամները կիսված են, մի մասը՝ Բաղրամյան պողոտայում է, մի մասը Ազատության հրապարակում։
«Մեր խնդիրը լինելն է ժողովրդի կողքին՝ այստեղ էլ է ժողովուրդ, այնտեղ էլ»,–հայտարարեց նա։



