Mazda 5-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
SOCIETYՓետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Պետրոս Մանուկյանը իր վարած Mazda 5 մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արայիկ Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իիարվիճակների նախարարության փրկաարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկրարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև օգնել են այն դուրս բերել ձորակից դեպի երթևեկելի գոտի։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



