Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերությունները խզելու նոտա է հղել Ռուսաստանին. Զախարովա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան նոտա է ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Զախարովան գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Արևմուտքն արձագանքել է իրական աջակցություն ցուցաբերելու մասին Զելենսկիի կոչին. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները նոտա են ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։



