Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«Այսօր բիզնեսն ավելի շատ վախեցած է հարկայինից, քան, օրինակ՝ սահմանների անվտանգությունից». նման դասախոսություններ լինելու են նաև մարզերում

ECONOMICS

Նոր բիզ­նես հիմ­նե­լու, եղա­ծը զար­գաց­նե­լու մա­սին շա­տերն են մտա­ծում, բայց խնդիր­նե­րը ևս բազ­մա­զան են: Ավե­լի հա­ճախ բիզ­նես ոլոր­տում նպա­տակ­նե­րը կյան­քի կո­չե­լուց հետ են պա­հում մի քա­նի գոր­ծոն: Դրան­ցից մե­կը տնտես­վա­րո­ղին «պար­տադր­վող» հար­կերն են: Մի շարք խնդիր­նե­րի և դրանց լուծ­ման ուղի­նե­րին անդ­րա­դառ­նա­լու նպա­տա­կով Աու­դի­տոր­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Նա­ի­րի Սարգ­սյա­նը երեկ հան­դես եկավ «Հար­կա­յին հսկո­ղու­թյուն» թե­մա­յով դա­սա­խո­սու­թյամբ, որն ին­տե­րակ­տիվ բնույթ էր կրում: Ներ­կա էին գոր­ծա­րար­ներ, գոր­ծա­դիր և ֆի­նան­սա­կան տնօ­րեն­ներ, հաշ­վա­պահ­ներ և աու­դի­տոր­ներ, որոնք հար­ցեր էին ուղ­ղում Սարգ­սյա­նին, սե­փա­կան փոր­ձից օրի­նակ­ներ բե­րում, լու­ծում­ներ փնտրում հար­կա­յին դաշ­տում հան­դի­պող խնդիր­նե­րին: Հան­դիպ­ման ըն­թաց­քում Սարգ­սյանն անդ­րա­դար­ձավ կա­րև­որ թե­մա­նե­րի՝ հա­մա­լիր հար­կա­յին ստու­գում, հար­կա­տուի իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, հսկիչ դրա­մարկ­ղա­յին մե­քե­նա­նե­րի կի­րա­ռում, հար­կա­յին բե­ռի օպ­տի­մա­լա­ցում, հարկ­ման դաշ­տի ճիշտ ընտ­րու­թյուն, օպե­րա­տիվ հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում, ԱԱՀ-ի, շա­հու­թա­հար­կի և եկամ­տա­յին հար­կի խու­թեր և այլն:

Սարգ­սյանն իրա­վա­ցի­ո­րեն նշում է՝ երկ­րի հե­տա­գա վե­րա­կա­ռու­ցու­մը և զար­գա­ցու­մը պետք է սկսել տնտե­սու­թյու­նից: «Պե­տու­թյու­նը պետք է գե­նե­րաց­նի գու­մար­ներ, հե­տո դրանք փո­խանց­վեն կա­րև­ո­րա­գույն ոլորտ­նե­րին՝ պաշտ­պա­նու­թյա­նը, կրթու­թյա­նը, գի­տու­թյա­նը և այլն: Ար­դյուն­քում կկա­րո­ղա­նանք կա­ռու­ցել մեր երա­զանք­նե­րի եր­կի­րը»,-ասաց Աու­դի­տոր­նե­րի պա­լա­տի նա­խա­գա­հը: Հա­ջոր­դիվ բա­նա­խոսն ամե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ խո­սեց հար­կա­յին հսկո­ղու­թյան մա­սին՝ սկզբում անդ­րա­դառ­նա­լով պե­տու­թյան կող­մից բիզ­նե­սի հա­մար սահ­ման­վող հար­կե­րին: «Հար­կա­յին ծախ­սի փոխ­հա­տուց­ման են­թա­կա ար­ժե­քը պե­տա­կան ար­դյու­նա­վետ ծա­ռա­յու­թյուն­ներն են: Այս­տեղ մեր բախ­տը չի բե­րել: Բա­ցի նրա­նից, որ պե­տա­կան ար­դյու­նա­վետ ծա­ռա­յու­թյուն­ներ չու­նենք, պե­տու­թյան վար­չա­րա­րու­թյուն իրա­կա­նաց­նող մար­մին­նե­րի կող­մից պար­բե­րա­բար լայն ախոր­ժակ է բաց­վում և փոր­ձում են գու­մար­նե­րը հա­վա­քագ­րել բիզ­նե­սից: Այս­տեղ էա­կան չէ՝ բիզ­նե­սը կա­րո­ղա­նո՞ւմ է սպա­սար­կել հար­կա­յին բե­ռը, թե՞ ոչ»,-նշում է Սարգ­սյա­նը: Ընդգ­ծում է՝ կա հար­կա­տու և հար­կա­հա­վաք մշտա­կան հա­կա­մար­տու­թյուն: «Մեր հեր­թին փոր­ձե­լու ենք բիզ­նե­սին ցույց տալ իր իրա­վունք­նե­րի իրաց­ման եղա­նակ­նե­րը, նրանք պետք է կա­րո­ղա­նան պաշտ­պան­վել հար­կա­յին մար­մին­նե­րի ապօ­րի­նու­թյուն­նե­րից, օպ­տի­մա­լաց­նել հար­կե­րը, ինչ­պես նաև Հար­կա­յին օրենսդ­րու­թյան ստեղ­ծած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ստա­նան օգուտ­ներ»,-հա­վե­լեց նա:

Հան­դի­պում-քննար­կու­մը տև­եց մի քա­նի ժամ: Այդ ըն­թաց­քում Past.am-ը հասց­րեց զրու­ցել պա­րոն Սարգ­սյա­նի հետ: Նա տե­ղե­կաց­րեց, որ նման դա­սա­խո­սու­թյուն­ներ լի­նե­լու են նաև մար­զե­րում գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լող գոր­ծա­րար­նե­րի, հաշ­վա­պահ­նե­րի և այլ մաս­նա­գետ­նե­րի հետ: «Հար­կա­յին հսկո­ղու­թյան և վար­չա­րա­րու­թյան նման ծա­վա­լով և ֆոր­մա­տով դա­սա­խո­սու­թյուն եր­բեք չի եղել, սա առա­ջին ան­գամ է: Նպա­տա­կը պարզ է՝ Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյան զար­գա­ցու­մը, երկ­րի հզո­րա­ցումն ու հա­րա­տև­ու­մը: Հա­յաս­տա­նի զար­գաց­ման բո­լոր ճա­նա­պարհ­ներն անց­նում են տնտե­սու­թյու­նով: Վար­չա­րա­րու­թյունն իրա­կա­նաց­վում է շատ ան­բա­րե­խիղճ եղա­նա­կով և վնա­սում է տնտես­վա­րող­նե­րին, նրանց բնա­կա­նոն գոր­ծու­նե­ու­թյա­նը, այդ պատ­ճա­ռով նա­խա­ձեռ­նե­ցինք այս դա­սա­խո­սու­թյու­նը, որ­պես­զի իրա­զե­կենք վեր­ջին­նե­րիս իրենց իրա­վունք­նե­րի մա­սին, ինչ­պես նաև նրանք սկսեն ավե­լի ճշգրիտ աշ­խա­տել և չե­զո­քաց­նել այն ռիս­կե­րը, որոնք կա­րող են, այս­պես ասած, տու­գան­քի ձև­ով փոխ­հա­տու­ցել: Մար­դիկ պետք է կա­րո­ղա­նան վար­չա­րա­րու­թյան ժա­մա­նակ պաշտ­պա­նել իրենց իրա­վունք­նե­րը»,-ասում է Սարգ­սյա­նը: Ընդգ­ծում է՝ էկո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նը և պե­տա­կան եկա­մուտ­նե­րի կո­մի­տեն պետք է անընդ­հատ նման դա­սա­խո­սու­թյուն­ներ անց­կաց­նե­ին, բայց քա­նի որ նրանք ան­գոր­ծու­թյան են մատն­ված և աշ­խա­տել չեն սի­րում, այդ պատ­ճա­ռով իրենց փո­խա­րեն Աու­դի­տոր­նե­րի պա­լատն է աշ­խա­տում: «Դա­սա­խո­սու­թյուն­նե­րը լի­նե­լու են շա­րու­նա­կա­կան: Մի քա­նի­սը կի­րա­կա­նաց­նենք Երև­ա­նում, իսկ հե­տո այ­ցե­լե­լու ենք մար­զեր, որ­տեղ ավե­լի մեծ ծա­վա­լով աշ­խա­տանք պետք է տար­վի: Այն­տեղ իրա­զեկ­վա­ծու­թյան մա­կար­դակն ավե­լի ցածր է, բա­ցի դա, որա­կյալ կադ­րե­րը՝ իրա­վա­բան­նե­րը, հաշ­վա­պահ­նե­րը և աու­դի­տոր­նե­րը, կենտ­րո­նա­ցած են ավե­լի շատ Երև­ա­նում, և խորհր­դատ­վու­թյու­նը մար­զե­րում հա­վուր պատ­շա­ճի չի իրա­կա­նաց­վում: «Հար­կա­յին հսկո­ղու­թյուն» դա­սա­խո­սու­թյան շրջա­նակ­նե­րում իրա­զե­կում ենք մարդ­կանց իրենց իրա­վունք­նե­րի մա­սին, անդ­րա­դառ­նում հար­կի հաշ­վարկ­մա­նը և այլ հար­ցե­րին: Բիզ­նե­սին այ­սօր ամե­նա­շա­տը խո­չըն­դո­տում են հար­կե­րը, մի կող­մից՝ ունենք ան­կա­տար օրենսդ­րու­թյուն, մյուս կող­մից՝ ան­բա­րե­խիղճ վար­չա­րա­րու­թյուն: Կան նաև խո­չըն­դոտ­ներ, որոնք կախ­ված չեն պե­տու­թյու­նից՝ փոքր և մրցակ­ցա­յին շու­կա լի­նե­լը, անվ­տան­գու­թյան ապա­հո­վու­մը, որը չնա­յած կա­ռա­վա­րու­թյան ան­մի­ջա­կան պար­տա­կա­նու­թյունն է: Խո­չըն­դոտ­ներ շատ ունենք, բայց այ­սօր բիզ­նեսն ավե­լի շատ վա­խե­ցած է հար­կա­յի­նից, քան, օրի­նակ՝ սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյու­նից: Ուստի մեր այս դա­սա­խո­սու­թյան ըն­թաց­քում թի­րա­խա­վո­րել ենք բիզ­նե­սի հա­մար ամե­նա­ցա­վոտ կող­մը, որ­պես­զի այն կա­րո­ղա­նա հա­մար­ձա­կո­րեն առաջ գնալ»,-եզ­րա­փա­կում է Նա­ի­րի Սարգ­սյա­նը:

Լու­սի­նե Առա­քե­լյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference