Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանն ընկել է բուռն քաղաքական գործընթացների տենդի մեջ. ի՞նչ հարաբերություններ կհաստատեն Ռուսաստանն ու Ադրբեջանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ukraina.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը ցույց է տալիս հարաբերությունների անցումը նոր մակարդակի։ Այն, որ կողմերը հանդիպման ժամանակ քննարկելու են տարածաշրջանի հարցերը, նախօրոք հայտնի էր, թեմաներից մեկը «Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացումն» էր։

2020 թվականին ստորագրած եռակողմ հայտարարությունը, որը դադարեցրել էր պատերազմը, դարձել է հակամարտության կարգավորման հիմնական փաստաթուղթը: Իսկ մինչ այդ «եռանկյունին» ավելի քան երկու տասնամյակ դիվանագետները քննարկել են խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, սակայն գործընթացը հանդիպումներից այն կողմ չի անցել, և ռազմական գործողությունների ավարտից հետո իրադարձությունների զարգացումն արդեն փաստացի առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի է։ Բայց Երևանն ընկել է բուռն քաղաքական գործընթացների տենդի մեջ. այնտեղ համաձայնագիրը համարվում է դե ֆակտո հանձնում և չի ընկալվում որպես առևտրային ուղիները զարգացնելու հնարավորություն։

Արդյունքում հիմա Մոսկվան ու Բաքուն են հիմնականում ներգրավված նոր կապերի ստեղծման մեջ։ Այնուամենայնիվ, հանդիպման քաղաքական ֆոնը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս, քանի որ Ալիևի այցից մեկ օր առաջ Կրեմլը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ Բանն այն է, որ մինչ այդ՝ 2022 թվականի հունվարին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով Ալիևը աշխատանքային այցով Կիևում էր։ Դա Ադրբեջանի ղեկավարի առաջին այցն էր հետմայդանյան Ուկրաինա, որն այդ երկիրը համարում է իր ռազմավարական գործընկերը, և դա ուղղակիորեն է գրված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ, Ադրբեջանից բացի, նման կարգավիճակ ունի նաև Թուրքիան։

Բաքուն ուներ և ունի հստակ սահմանված տնտեսական շահեր ուկրաինական տափաստաններում, քանի որ նախկին ուկրաինական ԽՍՀ-ն ադրբեջանական արտադրանքի համար կարևոր արտահանման շուկա է: Կիևի՝ Բաքվի հետ համագործակցությանը տված կարևորության մասին է վկայում այն փաստը, որ Զելենսկին, որը նոր էր նախագահ ընտրվել 2019 թվականին, SOCAR-ի բենզալցակայանում ճաշակել էր դոներ քյաբաբ (շաուրմա): Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, գյանջեցի Գյունդուզ Մամեդովը կապված է «ԼուկոյլՈւկրաինա» ընկերության հետ. նրա հայրն է ղեկավարում այն, իսկ կրտսեր եղբայրը ղեկավարում է SOCAR-ի ուկրաինական մասնաճյուղը։ 2021 թվականին Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի դեմ բռնաճնշումները հանգեցրել են նրան, որ նրա ընկերությունը դուրս է մղվել շուկայից, և նրա տեղը զբաղեցրել է ադրբեջանական կառավարում ունեցող Coral Energy-ն:

Բաքուն մտադիր է ընդլայնել համագործակցության շրջանակները Ուկրաինայի հետ։ Ադրբեջանը մտահոգված է իր պարենային ապահովմամբ, և երկու երկրների միջև առևտրի կենտրոնացումը վառելիքի և էներգետիկայի ոլորտից տեղափոխվել է դեպի սննդի արտադրություն և գյուղատնտեսություն: Երևի այդ պատճառով էլ Պուտինի և Ալիևի հանդիպումից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծել են, որ Ադրբեջանը չի բարեկամանում որևէ մեկի հետ ընդդեմ ուրիշի։ Ընդ որում, եթե Բաքվի արտաքին քաղաքականության մեջ «բազմաուղղվածության» հետքեր փնտրենք, ապա դրանք բավականին են։ Այսինքն, Բաքվին կարելի է համարել արտաքին քաղաքականության պրագմատիկ կուրսի հետևորդ, որը, ընդ որում, վերագրվում է հենց Մոսկվային։ Ռուս կովկասագետ Նուրլան Գասիմովը ukraina.ru-ին տված իր մեկնաբանության մեջ նշել է, որ ներկա իրադարձությունն ամփոփում է հարաբերությունների զարգացման այն բոլոր փուլերը, որոնք անցել են կողմերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ի վեր։ «Ավելի որոշակիություն կլինի, կապերն իսկապես ռազմավարական են դարձել։

Բայց դժվար թե այն հասնի հարաբերությունների այնպիսի մակարդակի, ինչպես Մոսկվան ունի Երևանի հետ. Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի կազմում է և Ռուսաստանի պաշտոնական ռազմական դաշնակիցն է։ Բայց, միևնույն ժամանակ, Բաքվի և Մոսկվայի փոխգործակցությունը չունի նույն բնույթը, ինչը առկա է Մոսկվայի և Անկարայի միջև, որտեղ համագործակցության հետ մեկտեղ կա նաև մրցակցություն։ Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակասություններ կան, ապա դրանք կհարթվեն»,- պարզաբանել է նա։ Մասնավորապես, Կրեմլում հանգիստ են վերաբերվում Անկարայի հետ Բաքվի սերտ կապերին և Ուկրաինայի հետ Ադրբեջանի համագործակցությանը։ «Պուտինն ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է աշխատել Ուկրաինայի հետ, ապա Մոսկվայում դրա դեմ որևէ բողոք չկա»,- ասել է զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարին անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, որի մասին նա բացահայտորեն է խոսում, մասնավորապես ռուս խաղաղապահների կարգավիճակի մասով։ Ըստ ամենայնի, այդ հարցերը քննարկվել են փակ դռների հետևում, ենթադրել է Գասիմովը։ Քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը ukraine.ru-ին տված մեկնաբանությունում նշել է, որ իրադարձությունների նախապատմությունն է դեռևս որոշում հան դիպ ման երանգը։ «Ադր բ ե ջ ա ն ը 1990-ականներից ի վեր Թուրքիայի հետ սկսել է զարգացնել ռազմական և քաղաքական համագործակցությունը, սակայն Բաքուն բավական գործնական հարաբերություններ ունի նաև Մոսկվայի հետ, և Ադրբեջանը ինտեգրվում է ռուսական տնտեսության մեջ։ Պուտինն ու Ալիևը նաև գործընկերային հարաբերություններ ունեն, Ադրբեջանի նախագահն իր ռուս գործընկերոջն ընկալում է որպես արդյունավետ քաղաքական մենեջեր, որի հետ համագործակցությունն օգտակար է։ Եվ դա հատկապես այն դեպքում, երբ հետխորհրդային տարածքում պետք է որոշես՝ կա՛մ կտրուկ դեմ ես Մոսկվային, կա՛մ չեզոք ես ու պահպանում ես քո շահերը։

Բաքվի ընտրությունն ակնհայտ է՝ Ալիևն իրեն թույլ է տվել կոշտ հակաարևմտյան հռետորաբանություն և ճնշում է գործադրել արևմտյան հիմնադրամների և իսլամիստների վրա,- նշել է Աթաևը,- այսինքն, Ռուսաստանն ու Ադրբեջանը, արտաքին աշխարհի հետ երեք տասնամյակ անկախ հարաբերություններ կառուցելուց հետո դաշնակից են դարձել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market