Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


Քանի դեռ Ռուսաստանն ակտիվ ռազմակալման գործողություն է իրականացնում Հարավային Կովկասում Թուրքիայից ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն ակնկալել պետք չէ

INTERVIEW

Ռուսաստանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայի նկատմամբ և այսօր էլ շրջափակել է մայրաքաղաք Կիևը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին,c թե Ուկրաինա ներխուժումն ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել` քաղաքագետն ասաց. «Ակնհայտ է, որ որոշակի ծրագիր կա։ Եվ ակնհայտ էր, որ այն նպատակները, որոնք դրված էին աշխարհաքաղաքական ինչ-որ շրջանակների առջև, դրանք հնարավոր չէր լուծել առանց պատերազմի։ Հիմա այդ պատերազմը մեր աչքի առաջ է և ես մնում եմ այն կարծիքին, որ այստեղ կոնկրետ ծրագիր է իրականացվում։ Այս գործընթացներն են։ Երբ ասում ենք ծրագիր, բնականաբար, հասկանում ենք, որ կան հեղինակներ, որոշակի նպատակներ, այդ նպատակներն իրենց հերթին որոշակի խնդիրներ են լուծելու, հաշվարկել են որոշակի ռեսուրսներ, նաև հաշվարկված են հակընդդեմ ցուցաբերվող քայլերը։ Թե ինչ ծրագիր է սա, ես այս պահին չէի ցանկանա շատ մանրամասնել։ Ընդհանուր առմամբ, ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի ռազմակալման հարցն է դրված, դրա արդյունքում՝ նաև ինչ-որ զարգացումներ, որոնք նորից կբերեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև ինչ-որ առումով երկաթյա վարագույրի հաստատմանը։ Սրանք մեզ համար կանխատեսելի են, մնացածն արդեն կախված է ռազմական գործողությունների առանձին հանգամանքներից, որտեղ գլխավոր նրբությունն այն է, թե ուկրաինական հանրությունը կդիմադրի՞ նման ագրեսիային, թե՞ չի դիմադրի։ Հարցերի հարցն այստեղ է»։

Հարցին, թե Ադրբեջանն ու Թուրքիան այս իրավիճակում Հայաստանի դեմ գործողություններ կձեռնարկե՞ն` քաղաքագետը պատասխանել է. «Քանի դեռ Ռուսաստանն ակտիվ դերակատարի կարգավիճակով կոնկրետ ռազմակալման գործողություն է իրականացնում և հանդես գալիս հաղթողի դիրքերից, Հարավային Կովկասում թուրքական կողմերից ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն ակնկալել պետք չէ։ Խնդիրն այդտեղ չէ, այն է, թե ուկրաինական հանրությունն ինչպիսի դիմադրություն ցույց կտա և արդյոք աշխարհաքաղաքական որոշակի ուժեր կան, որոնք իսկապես շահագրգռված են, որպեսզի ուկրաինական հանրություն այնպիսի դիմադրություն ցույց տա, որ իմ նշած ծրագիրը տապալվի։ Պատերազմներն ընդհանրապես լինում են կառավարելի և ոչ կառավարելի, այս պահին կառավարելի պատերազմ վարելու որոշակի տարրեր են նշմարվում։ Բայց, եթե ուկրաինական հանրությունն իր մեջ ուժ գտնի դիմադրելու, և կառավարելի պատերազմից այն վերափոխվի անկառավարելի պատերազմի, այդ ժամանակ շատ խաղադրույքներ, ծրագրեր ու որոշումներ փոփոխության կենթարկվեն։ Այդ դեպքում վտանգներ կարող են լինել։ Բայց վերադառնանք իմ ասած կառավարելի պատերազմին, որն ինչ-որ շղթայի մաս է կազմում, և որոշակի աշխարհաքաղաքական բալանսի բերելու գործընթաց է մեր աչքի առաջ տեղի ունենում։ Դրա վառ արտահայտությունը պետք է լինեն հենց Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող այն զարգացումները, որոնք մի կողմից բերեցին «Շուշիի հռչակագրին», մյուս կողմից՝ Մոսկվայում Ադրբեջանի ու ՌԴ միջև կնքված ռազմավարական դաշնակցությանը։ Բնականաբար, սրանք իրար հետ փոխկապակցված են։ Եվ երբ շատերը ելնում են վերջին մի քանի 100 տարվա ռուս-թուրքական հակամարտության պատմական փորձից, իրենք սխալվում են։ Իրականում, թե «Շուշիի հռչակագիրը», թե Մոսկվայի այդ հռչակագիրը դրանք իրար փոխլրացնող են, որտեղ Ադրբեջանի կապող օղակը և ռուս-թուրքական ընդհանուր մերձեցման ասիճանն են մատնանշվում։ Իրենք իրար դեմ չեն, իրար փոխլրացնող են։ Այնպես, ինչպես պաշտոնական Կրեմլը ոչինչ չհակադրեց «Շուշիի հռչակագրին», այնպես էլ սպասելի է, որ Թուրքիան ոչինչ չի հակադրելու Մոսկվայի այս հռչակագրին։ Ընդհակառակը, ուժերի հավասարակշռման համար է դա, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա որտեղ ինչ է շահել և ինչ է շահում։ Եվ այդ տեսանկյունից արդեն պարզ է դառնում, որ վերջին 1-1․5 տարվա կոմունիկացիաների բացման հետ կապված ամբողջ գործընթացը, որը պարտադրված է Հայաստանին, դա հենց իմ նշած շղթայի մասերից մեկն է, որտեղ հայկական գործոնն ընդհանրապես դուրս է բերված քաղաքական օրակարգից։ Դուրս է բերված, որպեսզի իրականություն դառնա ռուս-թուրքական մերձեցումը, դա թուրքական պահանջն է եղել, և ռուսները շատ մեծ հաճույքով գնացել են դրան` պահելով իրենց ներկայությունը Հայաստանում, Արցախում, բայց նաև հայկական գործոնը չեզոքացնելով և լիարժեք ոչնչացնելով։ Անգամ փորձել են լուծել բոլոր այն հարցերը, որոնք Թուրքիային կապանքների մեջ են պահել՝ Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, հայ-թուրքական հաշտեցման, սահմանների բացման գործընթացը։ Այս իրավիճակում գալիս ենք հենց այն կանխատեսմանը, որ ռուս-ուկրաինական այս պատերազմի ընդհանուր համատեքստում, բնականաբար, Թուրքիան ներգրավված է և շատ ակտիվ ներգրավված կողմ է։ Եվ այստեղ արդեն պետք է հասկանալ, որ այնպես, ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանը տրոյական ձիու կարգավիճակով դեմ գնաց հայկական շահերին և անգամ իր դիրքորոշմամբ ու ազդեցությամբ պատերազմի նման հետևանքների կանխորոշիչը դարձավ, այնպես էլ Թուրքիային ռուս-ուկրաինական այս պատերազմում նույն դերակատարման մեջ պետք է դիտարկել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025