Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Մեր «մեքենան»՝ փոթորկի ժամանակ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ծավալումը համաշխարհային ռեզոնանս է առաջ բերել։ Խնդիրն այն է, որ այս կոնֆլիկտը դուրս է եկել տեղային հակամարտության սահմաններից և լայն միջազգային ընդգրկում է ստացել։ Ուկրաինան ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի դիրք է զբաղեցնում, որ այդ երկրի նկատմամբ գերակայությունը և ազդեցության տարածումը էական առավելություն է խոստանում միջազգային խոշոր խաղացողների համար։

Ուստի բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքի են, որ հակամարտության ելքը խոստանում է էականորեն փոխել առկա աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Ըստ այդմ, միջազգային արենայում արդեն որոշակի դիրքավորում է նկատվում։ Մի կողմում Արևմուտքի երկրներն են, ինչպես նաև որոշ ասիական պետություններ, օրինակ՝ Ճապոնիան ու Հարավային Կորեան, որոնք դատապարտում են ռուսական գործողությունները և կոշտ դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ, մյուս կողմում էլ Չինաստանն ու որոշ այլ երկրներ են (օրինակ՝ Բելառուս, Նիկարագուա, Սիրիա, Սերբիա), որոնք համարում են, որ Ռուսաստանն իրավունք ունի իր անվտանգությունից բխող գործողություններ իրականացնել։

Բազմաթիվ պետություններ էլ փորձում են չեզոքություն պահպանել, սակայն կան երկրներ, որոնց չեզոքությունը թվացյալ է, նրանք ձգտում են այնպես ներկայանալ, թե ցանկանում են, որ հակամարտությունը դիվանագիտական լուծում ստանա, բայց իրականում շահագրգռված են, որ իրավիճակն այնքան թեժանա, որ կարողանան պղտոր ջրում ձուկ որսալ։ Օրինակ՝ Թուրքիան սպասում է, որ Ուկրաինայում ռազմական էսկալացիան ավելի սուր բնույթ ու միջազգային հնչեղություն ստանա, որի արդյունքում Ռուսաստանի ողջ ուշադրությունը կկենտրոնանա Արևել յան Եվրոպայի ուղղությամբ, ինչն էլ իրեն հնարավորություն կտա ակտիվանալ Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Թուրքիան միշտ էլ շահագրգռված է եղել իր հարևան տարածաշրջաններում անկայունության հրահրմամբ։ Եվ այս տեսանկյունից Անկարան գիտակցում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կարող է ստանալ Արևմուտքի էական աջակցությունը։

Այսինքն, բացառված չէ, որ անկայունության հրդեհը բռնկի հատկապես նաև այլ տարածաշրջաններում, որտեղ բախվում են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը։ Եվ այս տեսանկյունից հատկապես վտանգի տակ է մեր տարածաշրջանը, քանի որ Անկարային Հարավային Կովկասը պետք է որպես ցատկահարթակ՝ Միջին Ասիա ներթափանցելու և պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Այս օրերին շատերը հանգիստ հետևում են իրադարձություններին, սակայն դեռևս չեն գիտակցում, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում հատկապես խոցելի վիճակում կարող է հայտնվել Հայաստանը, որը դեռևս դուրս չի եկել Արցախյան պատերազմում կրած պարտության շոկից։ Եվ միամտություն է կարծել, թե երբ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ պատվիրակների հանդիպումներ են տեղի ունենում, հարաբերությունների կարգավորման գործընթացն է սկսվել, ապա Թուրքիան չի գնա Հայաստանի դեմ գործողությունների։

Պատերազմից հետո ուժերի դասավորությունն այնպես է փոխվել, որ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու արդյունքում Թուրքիան էականորեն մեծացրել է իր ազդեցությունն այդ երկրի վրա, և ներկա պահին Անկարան ունի բոլոր լծակները այդ երկրին նոր սադրանքների հրահրելու ուղղությամբ։ Չհաշված, որ Թուրքիան ահաբեկիչ գրոհայինների արտահանման ու օգտագործման հարցում արդեն հմտացել է։ Եվ այս իրողությունները հաշվի առնելով՝ պատահական չէ, որ պատերազմի անմիջապես նախորդ օրը Ալիևը հրավիրվեց Մոսկվա։ Թերևս նրան զգուշացվել է, որ սադրանքների չդիմի, սակայն նկատի ունենալով Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների անկանխատեսելի բնույթը՝ բացառված չէ, որ ընձեռված հարմար առիթի դեպքում Ադրբեջանն իսկույն սկսի պարել Թուրքիայի դուդուկի տակ։ Ուստի հայկական կողմի համար մշտական զգոնություն պահպանելն ամենակարևորն է, որովհետև հնարավոր է մի պահի հակամարտությունը թուլանա, հետո նորից կտրուկ անցում կատարի ակտիվ փուլի։ Եվ ոչ թե պետք է զուտ հետևել իրադարձությունների ընթացքին, այլև պատրաստվել զարգացումների ցանկացած սցենարի։

Իսկ ամենաառաջնայինը մեզ համար պետք է լինի անվտանգային համակարգը ամրապնդելը, որի վրա այս իշխանությունները, կարծես, թքած ունեն։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ ուկրաինական հակամարտությունն իր դրսևորումներն է ունենում նաև տնտեսական ոլորտում։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսությունն էական վերափոխումների է ենթարկվում։ Իսկ Ռուսաստանը Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերն է և ԵԱՏՄ ամենախոշոր շուկան, որտեղ սպառվում է Հայաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը։

Եվ եթե նկատի ենք առնում, որ Հայաստանի տնտեսական վիճակն այնքան էլ բարվոք չէ, ու դրան էլ գումարվում են պատժամիջոցների առաջ բերած բացասական հետևանքները, ապա մեր տնտեսությունը կարող է լուրջ ցնցումների ենթարկվել։ Ուստի պետք է տնտեսական ուղղությամբ ևս աչալրջություն պահպանել, ռեսուրսների բաշխումն իրականացնել խնայողաբար ու մտածված։ Միայն ափսոս, որ ուժեղ փոթորկի ժամանակ մեր մեքենայի ղեկին, շատ մեղմ ասած, վարել չիմացող ու վարորդական իրավունք չստացած վարորդ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy