Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը
INTERNATIONAL NEWSՌուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։
Այս տեղեկությունը УНИАН -ին տված մեկնաբանությունում հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ կայանը «ներկայումս վտանգի տակ է, կա սադրանքների վտանգ»։
Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալենա Շևցովան Ֆեյսբուքում գրել էր.
«Ռուսները գրավել են Չեռնոբիլի կայանը։ Կայանի անձնակազմը պատանդ է պահվում։ Դա սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի անվտանգությանը»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



