Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Քանակական ցուցանիշներին փոխարինելու են գալիս որակականները. ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ուրվագիծ

BLOG

Տիգրանուհի Դավթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գործարար միջավայրի բարելավմանը միտված կառավարության ձեռնարկումները կարելի է բնութագրել հետևյալ ձևակերպմամբ. «Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից»: Դրան ուղղված կառավարության որոշումները բազմաթիվ են: Աշխատում է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդը, որի առաջարկով տասնյակ ու տասնյակ որոշումների նախագծեր է ներկայացրել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» (ՕԿԱԿ) պետական հիմնարկը` առաջարկելով գործադրել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու «կարգավորիչ գիլյոտինը»:

Օգոստոս ամսին ՕԿԱԿ- ի տնօրենը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառավարության նիստում զեկուցել է, թե վերջին 1,5 տարում ինչ արդյունք է գրանցվել «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հազար 283 իրավական ակտ, որից 8- ը ուժը կորցրած է ճանաչվել, 112- ը փոփոխվել- հստակեցվել է: Բիզնես գործընթացների 4 հազար 648 օր տևողությունից կրճատվել է 1 հազար 972- ը, պահանջվող 619 փաստաթղթից կրճատվել է 235- ը: Կենտրոնի գործունեության շնորհիվ ավելի քան 40 մլրդ դրամի բիզնես գործընթացների ընդհանուր արժեքը կիսով չափ կրճատվել է:

ՕԿԱԿ- ի մշակած ևս 75 իրավական ակտ պատրաստ էր ներկայացվելու կառավարություն: Քննարկվելիք հարցերի այս «կուտակման» պատճառով գրեթե չկա կառավարության որևէ նիստ, որտեղ որոշում չընդունվի տվյալ խնդիրների վերաբերյալ: Դեկտեմբերի 24- ին քննության է առնվել ՕԿԱԿ- ի ներկայացրած վեց հարց, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:

Վերը նշված խնդիրների համատեքստում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Ս.թ. մարտի 5- ի նիստում հաստատվել է «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը, որի ուղղությունների շուրջ 90 տոկոսը միտված էր ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:

Նույն ամսին` մարտի 19- ի իր նիստում, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Այդ նույն ժամանակ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցրեց 45- րդ տեղը:

ՓՄՁ գործունեությանը նվիրված կառավարության հիմնարար որոշումներից մեկը ոլորտի զարգացման 2016- 2018թթ. ռազմավարությունն է, որին գործադիրը հավանություն տվեց ս.թ. հոկտեմբերի 10- ի նիստում: Ըստ փաստաթղթի, եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա:

Այսպիսով, առաջիկա երեք տարում ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ սուբյեկտների գործունեության ապահովումն է:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome