Վրաստանի նախագահը հավանություն տվեց վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը
POLITICSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն Է տվել երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված ԱԳ նախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պաշտպանեցի ինչպես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնաթողությունը, այնպես Էլ Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, հենց որ այն ինձ ներկայացրեցին»,- հայտարարել Է Վրաստանի նախագահը:
Այժմ վարչապետի թեկնածուն պետք Է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը եւ իր ծրագիրը, օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



