Բզկտված ԱՐՑԱԽ. ԿԱՐՄՐԱԿՈՒՃ. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԿԱՐՄՐԱԿՈՒՃ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է կենտրոնական հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 69 կմ հեռավորութան վրա։
Կարմրակուճը լեռնային է, ունի 636 հա տարածք, որից 306 հա գյուղատնտեսական նշանակություն, 296 հա անտառային հողեր։
Համայնքի տարածքում առկա են 4 աղբյուրներ` «Կիրմրակույճ», «Մեծ», «Մեղր» և «Կարմիր քար» անվանմամբ։ Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (19-րդ դար), խաչքարեր (19-րդ դար), գյուղատեղի (10-12-րդ դարեր), բերդ «Վնեսա» (10-12-րդ դարեր)։
Օկուպացիայից առաջ, գյուղում ապրում էր 145 մարդ, կար 52 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



