Էրդողանը Պուտինին ասել է, որ չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության դեմ Ռուսաստանի քայլերը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ չի ճանաչում Ռուսաստանի քայլերն ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրավիճակի սրումը, հատկապես ռազմական հակամարտությունը, ոչ մեկին օգուտ չի բերի։ Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս դիվանագիտական շփումների շարունակման օգտին և պատրաստ է իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար»,- ասվում է ուղերձում։
Էրդողանն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



