Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական. Կարեն Ավագյան
BLOGԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական: Սրանք մեր թշնամուն դարձրին հաղթած ու մեր դաշնակցի դաշնակիցը:
Լուռ, առանց արձագանքի, առանց մեր դաշնակցի հետ խոսելու, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ
իրենց իշխանության բերածների կողմից առաջադրած օրակարգից չեն շեղվել ու չեն շեղվելու:
Մինչև վերջ Հայաստանն ու Արցախը թողնելու են մեն-մենակ, առանց դաշնակիցների, առանց օժանդակության ու փոխօգնության հնարավորության:
Դրա փոխարեն իշխանազավթների տերերը իրենց խամաճիկների միջոցով առաջարկում են Հայաստանին ոչ միայն մոռանալ ինքնիշխան պետականության մասին, այլև զուգահեռ հաշտվել թուրքիայի ու ադրբեջանի մեր երկրում մշտական դարձող գերակայության հետ:
Արդեն չորս տարի հրամայական դարձած իշխանազավթների հեռացումը այլևս սպառել է այն հետաձգելու կամ առկախելու բոլոր տեսակի արդարացումները: Մեր ուժերի միավորումը, մեր ազգային օրակարգի, մեր պետության վերականգնումը կսկսվի այն պահից, երբ թշնամու դրածո իշխանությունը Հայաստանում մնա միայն որպես վատ հիշողություն: Դրսի սպասարկու անհայրենիքների առօրյա միակ միսիան մեր պետության հյուծումն ու դրա վերականգնումն ի սպառ բացառելն է:
Որքան էլ չուզեք հավատալ, դա այդպես է…
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



