Լևոն Արոնյանը գրավեց 9-րդ տեղը և դուրս մնաց փլեյ-օֆֆից
SPORTԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթներն առցանց անցկացնող Airthings Masters արագ շախմատի մրցաշարի առաջին փուլում:
Մեր հավաքականի նախկին առաջատարը 45 հնարավորից (հաղթանակի համար տրվում էր 3, ոչ-ոքու համար` 1 միավոր) վաստակեց 21 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը: Խմբային փուլի հաղթող դարձավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 29 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները:
Հիշեցնենք, որ Airthings Masters շախմատային մրցաշարերի շարքը բաղկացած է 9 փուլից: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն դոլար է, բացի այդ յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները կստանան 750-ական դոլար պարգևավճար: Նշենք, որ մինչև 40-րդ քայլը կողմերը չեն կարող միմյանց ոչ-ոքի առաջարկել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



