Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԶՈւ-ի դուրսբերումը Ղարաբաղից եւ հաղորդակցությունների բացումը Հայաստանի իրավական պարտավորություն է. Ալիև

POLITICS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ ասել է, որ հայկական Զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից եւ հաղորդակցությունների բացումը «Հայաստանի իրավական պարտավորությունն է»։

«Այսօր մենք մանրամասն քննարկեցինք հետկոնֆլիկտային իրավիճակը տարածաշրջանում։ Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի դադարեցման գործում ունեցած դերի եւ հետկոնֆլիկտային կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ Կարծում եմ, որ նման երկարաժամկետ դիմակայության համար՝ մոտ 30 տարի, եւ այնպիսի ահռելի կորուստների, որոնց բախվեց Ադրբեջանը, այն, որ մոտ մեկ տարի անց Ադրբեջանը եւ Հայաստանը արդեն ներգրավված են առնվազն երկու միջազգային ձևաչափերում, այն է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբը, ինչպես նաեւ՝  3+3 հարթակը, որը ներառում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը եւ Հայաստանը, դա արդեն մեր մտադրությունների վկայությունն է։ Եվ, իհարկե, մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը լիովին կկատարի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հռչակագրի բոլոր դրույթները՝ Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ հաղորդակցությունների բացման հետ կապված, ինչը հայկական կողմի իրավական պարտավորությունն է, բայց, ցավոք, այս ուղղությամբ աշխատանքները շատ դանդաղ են ընթանում։

Ինչպես արդեն նշեցի, նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կարեւոր դեր խաղաց պատերազմի ավարտի հարցում՝ կարգավորումը թեժ փուլից տեղափոխելով քաղաքական կարգավորման փուլ, եւ այսօր Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհ գտնելու հարցում։ Դրա համար հնարավորություններ կան: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը սկսելու  իր պատրաստակամությունը, որը նաեւ սահմանների հստակեցման, սահմանազատման եւ այլ հարցեր կներառի, որոնք անհրաժեշտ են ցանկացած երկրների համար, որոնք ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները։ Տարածաշրջանում նոր իրողությունները, վստահ եմ, նոր հնարավորություններ կբերեն։ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ ապագայի: Մեզ պատերազմ պետք չէ: Այն մեզ երբեք պետք չի եղել: Ադրբեջանական տարածքի ազատագրումը, տարածքային ամբողջականության վերականգնումը ռազմական ճանապարհով հարկադրված միջոց էր, եւ հետպատերազմյան փուլում այս հարցը քաղաքական մեթոդներով լուծելու մեր պատրաստակամությունը մեր մտադրությունների եւս մի հաստատումն է։ Համոզված եմ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ջանքերով կշարունակեն զգալի, ես կասեի, վճռական ներդրում ունենալ Կովկասում խաղաղության ամրապնդման, Կասպյան տարածաշրջանում եւ Եվրասիական տարածքում համագործակցության ամրապնդման գործում»,- ասել է Ալիեւը։

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback