Բզկտված ԱՐՑԱԽ. ԽԱՆՁԱՁՈՐ. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԽԱՆՁԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 124 կմ հեռավորության վրա։ Խանձաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Հայկավան գյուղը։ Ներկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել է։ «Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել։
Համայնքը լեռնային է, ունի 3751 հա տարածք, որից 983 հա գյուղատնտեսական նշանակության, 2725 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Չախմախ գետը։ Համայնքի տարածքում են գտնվում «Արզուման», «Հորդ», «Քար», «Ակնեն», «Համբարձումեն», «Տանձուտեն», «Շրոտտանեն», «Թթոտեն», «Կիզապատեն», «Ցուլ» և «Սնախի» աղբյուրները։
Գյուղը հիմնված է Ծամձոր գյուղի արևմտյան մասում, բնակչությունը հիմնականում գաղթել է Ղարադաղից։ Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1698 թ.), Կատարովանք եկեղեցի (17-րդ դ.), գերեզմանոց (18-19-րդ դդ.), խաչքար (17-րդ դ.), 9-13-րդ դարերի Դիզափայտի ամրոցը, համայնքի տարածքում ընդհանուր հաշվառված է 11 հուշարձան։
Խանձաձորի բնակչության թվաքանակը կազմում էր 122 մարդ, գյուղում կար 33 տնտեսություն, իսկ Հայկավանում բնակվում էր 70 մարդ, կար 15 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում էր մեղվաբուծությամբ։
Գյուղում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 30 աշակերտներ, իսկ Հայկավանում գործում էր հիմնական դպրոց` 15 աշակերտներով և 4 ուսուցիչներով։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



