Մոնիկա Բելուչիի դուստրը լուսանկարվել է Muse Magazine ամսագրի համար
LIFEՀամացանցում են հայտնվել Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դստեր՝ Muse Magazine ամսագրի համար արված նոր ֆոտոշարքի կադրերը: Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Ջուլիետ Աբիտբոլի կողմից:
Հրապարակմանը տված հարցազրույցում Դևա Կասելը պատմել է, թե ինչպես է սկսել իր կարիերան մոդելային բիզնեսում.
«Մոդելային աշխարհին ինձ ծանոթացրել են դեռ շատ փոքր ժամանակ։ Մայրս ու հայրս ինձ միշտ տանում էին իրենց հետ աշխատելու։ Բայց մի քանի տարի առաջ ես արդեն իսկապես մտա այս գեղեցիկ աշխարհ: Ֆոտոշարքներից մեկի ժամանակ «կայծ» զգացի ու հասկացա, որ ուզում եմ դառնալ այս աշխարհի մի մասը։ Ընտանիքս միշտ աջակցել է իմ ընտրությանը, և մոդելային բիզնեսը բացառություն չէ։ Ծնողներս ինձ շատ են օգնում աշխատանքում»,- ասել է աղջիկը։
Ֆոտոշարքում Դևան ներկայացել է մի քանի հանդերձանքով:

1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



