Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Մեր դպրոցներն ու բուհերը պետք է մրցեն գլոբալ մակարդակով, ոչ թե միմյանց հետ

INTERVIEW

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։

Այս թեմայի մասին զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով ծրագրին` փորձագետն ասաց. «Շատ ողջունելի է, որ վերջապես ծրագիրը ներկայացվեց քննարկման, որովհետև սա պետք է արվեր 2016 թվականին, ու մենք վեց տարի է՝ չունեինք այս ծրագիրը, այնպես որ, երբ արդեն ինչ-որ մի բան դրվեց քննարկման՝ արդեն պետք է շատ դրական քայլ համարենք: Բուն փաստաթղթի մասով. նախ՝ ասեմ, որ փաստաթղթի 40 էջից 24-ը, այսինքն՝ մեծ մասը, նվիրված է իրավիճակի վերլուծությանը, որում բավական համոզիչ, թվերով հիմնավորված ցույց է տրվում, թե ինչ խնդիրներ ունենք մենք կրթության մատչելիության, որակի, արդյունավետության հետ կապված: Գրեթե բոլոր պարամետրերով խնդիրները ցույց են տրված, այսինքն փաստաթուղթը որոշ առումով կատարում է համակարգի ախտորոշումը: Առաջարկվում է տեսլական, որը, ճիշտն ասած, բավական ընդհանուր տեքստ է, ես կուզենայի, որ տեսլականը շատ ավելի խոսուն ու պատկերային լիներ, ոչ թե այդպես շատ ընդհանուր մի բան: Կարծում եմ, որ քննարկումների ժամանակ այստեղ բարելավում կարվի: Այնուհետև առաջարկվում է երեք, այսպես ասած, մոտեցում, որոնցով պետք է այդ ծրագիրն իրականացվի, դրանք են՝ ներառականությունը, կրթության արդյունավետությունը և կրթական ծառայությունների արտահանումը: Առաջին երկուսի մասին նախկին ծրագրերում էլ է շատ խոսվել, դրանք հայտնի բաներ են, բայց այս երրորդը՝ կրթական ծառայությունների արտահանումը՝ որպես առաջնահերթություն, առաջին անգամ է նշվում այս մակարդակի կրթական փաստաթղթում: Սա բավական հավակնոտ է. մի կողմից ես համաձայն եմ, որ այդպիսի բան լինի, որովհետև աշխարհն այսօր այնքան գլոբալ է, որ մեր դպրոցներն ու բուհերը պետք է մրցեն գլոբալ մակարդակով, ոչ թե միմյանց հետ: Այս իմաստով շատ ճիշտ է այդ թիրախը, բայց մյուս կողմից՝ բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք մենք մրցակցում: Այդ մրցակցության համար մեզ պետք են շատ ուժեղ տնտեսական հիմք, մեծ հնարավորություններ, որը չունենք: Ծրագրում շատ քննարկվող դրույթը կարող է լինել արդյունքների շրջանակը, այսինքն՝ այն, թե ի՞նչ է ուզում տեսնել նախարարությունը 2030 թվականին: Այստեղ բավական հավակնոտ բաներ են գրված, որոնց մեծ մասը չի կատարվելու:

Օրինակ բերեմ. նշվում է, որ 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում կլինի առնվազն 95%: Սա մի ցուցանիշ է, որը աշխարհի զարգացած լավագույն երկրները չեն կարողանում ապահովել, այնպես որ, սրա համար մեզ պետք են բավական լուրջ ներդրումներ: Վիճարկելի կարող է թվալ նաև այն, որ նշվում է, թե ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթության համակարգից: Այստեղ նորից հարց է առաջանում. իսկ ի՞նչ ենք անելու, որ այդպես լինի: Այս փաստաթղթում նախարարությունը նշում է, որ ավագ դպրոցում, այսինքն՝ 10-12-րդ դասարաններում, ունենք մոտավորապես 75% ընդգրկվածություն, ինչը նշանակում է, որ երեխաների զգալի մասը չի գնում ավագ դպրոց կամ քոլեջ, բայց այս ծրագրից պարզ չի դառնում՝ ի՞նչ ենք անելու, որ այդ երեխաները թողնեն իրենց աշխատանքը, մյուս խնդիրներն ու գան, նստեն դպրոցում դաս անեն»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion