Պուտինը հայտնել է, թե երբ կկայացվի Դոնբասի վերաբերյալ որոշումը
INTERNATIONAL NEWSԻնքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը կկայացվի այսօր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
«Ես լսել եմ ձեր կարծիքը, Դոնբասի հանրապետությունները ճանաչելու որոշումը կկայացվի այսօր»,- ամփոփել է նախագահը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը։
Փետրվարի 21-ին Մոսկվայում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրակարգում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցն էր։ Դրանից քիչ առաջ չճանաչված հանրապետությունների ղեկավարները դիմել էին Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրանքով ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



