Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Երբ մնում ես «սեփական կետի» ծանրության տակ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

34 տարի առաջ փետրվարի 20-ին սկսվեց Արցախյան շարժումը։ Հենց այդ օրը ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում՝ դիմել ԽՍՀՄ-ի, ինչպես նաև Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Նստաշրջանը, մեծ հաշվով, կանխորոշեց Արցախի ազատագրական պայքարի զարթոնքը, որի ծավալման արդյունքում ունեցանք արցախցիների գոյապայքարը սեփական երկրի համար և Արցախյան հաղթանակները։

Ուստի պատահական չէ, որ փետրվարի 20-ը խորհրդանշական կարևորություն է ձեռք բերել՝ դառնալով Արցախյան շարժման հանգուցային կետը։ Սակայն այն, ինչ ունենք 34 տարի անց, պարզապես դժվար է այլ կերպ որակել, քան ողբերգական վիճակ, որի պատճառը հաղթանակների ոչնչացումն ու մսխումն է ընդամենը երեք տարում, բանակցային գործընթացի տապալումը։ Եվ քանի որ գործող իշխանությունները ամբողջովին ձախողվել են (դիտավորյալ, թե ոչ՝ այլ հարց է), փորձում են նենգափոխել Արցախյան խնդրի շուրջ բանակցային գործընթացի տրամաբանությունը և մոլորեցնել հանրությանը։

Ու քանզի ցավալիորեն մեր հասարակության մեջ մարդիկ կան, որոնք հեշտությամբ հավատում են մանիպուլ յացիաներին՝ չվերլուծելով փաստերն ու իրողությունները, ուստի ամեն անգամ անհրաժեշտություն է առաջանում հանրությանը ներկայացնել իրականությունը, քանի որ շատ դեպքերում մարդկանց համար դժվար է կողմնորոշվել՝ հաշվի առնելով, որ ասեկոսեներն ու միֆերը տարիներ շարունակ գերակշռող են դարձել նաև հենց Փաշինյանի շնորհիվ։

Իշխանության գալուց հետո Փաշինյանն անընդհատ բողոքում էր, թե նախկիններից ԼՂ հարցում ծանր ժառանգություն է ստացել, ապա հայտարարում, թե ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, ու ակնկալում, որ Ադրբեջանի նախագահը պետք է ևս նման հայտարարություն անի։ Բայց դա, բնականաբար, տեղի չունեցավ, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր այդպիսի հայտարարությունով, կարծես, լեգիտիմացնում էր Ադրբեջանի այն նկրտումները, որ լուծումը պետք է ընդունելի լինի հենց Ադրբեջանի ժողովրդի համար։ Դրանից հետո Փաշինյանը փորձեց բանակցային օրակարգ ներմուծել այն թեման, թե Արցախը պետք է բանակցությունների կողմ դառնա, քանի որ ինքը Արցախի ժողովրդի անունից բանակցելու մանդատ չի ստացել։ Այդ տրամաբանությամբ ՀՀ նախկին ղեկավարներն էլ կարող էին ձեռքները լվանալ՝ ասելով՝ գնացեք և Արցախի հետ բանակցեք։ Բայց քանի որ կոնկրետ բանակցային ձևաչափ գոյություն ուներ, այդ դեպքում կստացվեր, որ նրանք ուղղակիորեն հրաժարվում են Արցախի անվտանգության երաշխավորի իրենց դերակատարությունից, այսինքն՝ այն, ինչ փորձեց անել Փաշինյանը՝ պատասխանատվությունն իր վրայից գցելու նպատակով։ Միևնույն ժամանակ, իր այդ նախաձեռնության արդյունքում Փաշինյանը ստացավ այն, որ Ադրբեջանը փորձեց օրակարգ բերել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի թեման, և տարբեր երկրների դեսպաններ, այդ թվում՝ միջնորդ պետությունների ներկայացուցիչները սկսեցին հանդիպել, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ։

Սակայն, օրինակ՝ Սումգայիթից, Բաքվից, Գանձակից և այլ վայրերից բռնագաղթված հայերը այդպես էլ չդարձան բանակցային գործոն, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրա մասին ո՛չ խոսում էր, ո՛չ էլ համապատասխան քայլեր ձեռնարկում։ Ի վերջո, Փաշինյանին, բնականաբար, չհաջողվեց Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան։ Իսկ որոշ ժամանակ անց արդեն Լավրովի հայտարարություններից պարզ դարձավ, որ Փաշինյանը ստիպված է եղել բանակցել Արցախյան հիմնախնդրի կոնկրետ փաթեթի շուրջ՝ չնայած այն հանգամանքին, որ հայտարարում էր, թե ինքը լիազորված չէ Արցախի բնակչության կողմից։ Միաժամանակ, նա իր ստորագրությունը դրեց Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող կապիտուլյացիոն փաստաթղթի տակ։ Բանակցային ամենալուրջ սխալներից մեկն էլ այն էր, որ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնցով նախատեսվում էր, որ պետք է սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծվեն։ Եվ ՀՀ արտգործնախարարը այդ մեխանիզմների ներդրման մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ այդ հարցն ուղղակի դուրս էր մնացել միջնորդների բառապաշարից։

Կարևոր հանգամանք էր նաև այն իրողությունը, որ Փաշինյանը փաստացի չհերքեց հրապարակված այն ձայնագրությունը, որ բանակցությունների ժամանակ փորձել է իրեն խելագարի տեղ դնել, ինչն էլ, ըստ երևույթին, ազդել է միջնորդների վերաբերմունքի վրա։ Այսինքն՝ համանախագահները սկսել էին անլուրջ վերաբերվել ՀՀ ղեկավարին ու նրա դիրքորոշմանը։ Ու նաև այդ անլրջության արդյունքում է, որ, երբ Ադրբեջանը համարձակվեց ռազմական ագրեսիա սկսել, միջնորդները որևէ միասնական դատապարտող հայտարարությամբ հանդես չեկան։ Ու հիմա էլ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթաց ուղղակի չկա։ Իսկ երբ բանակցային գործընթաց չկա, ապա Ադրբեջանը Արցախի հարցը փակված է համարում։ Եվ ՀՀ իշխանությունները այդ համատեքստում կարծես փորձում են ընդամենը լեգիտիմացնել հակառակորդի նկրտումները։

Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախը նաև ադրբեջանական է, Արցախի հարցը տարածքային հարց չէ, այլ իրավունքի հարց է, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։ Հետաքրքիր է, որ, միևնույն ժամանակ, Փաշինյանն, իր սովորության համաձայն, ամեն անգամ փորձում է իր ձախողումների պատասխանատվությունը տարածել նաև նախկինների վրա՝ հայտարարելով, թե իրեն նախորդած ղեկավարներն են համաձայնել հանձնել հողերը, բանակցային գործընթացում նախկինում աղետ է տեղի ունեցել, և այդպես շարունակ։ Սակայն նախկին երեք նախագահներն էլ կոնկրետ բանակցային փաթեթների հիման վրա ցույց են տվել, որ բանակցային գործընթացի ժամանակ սեղանին դրված նույնիսկ ամենավատ տարբերակը հայկական շահերի տեսանկյունից անհամեմատ լավն է եղել, քան ներկայիս իրավիճակն է։ Օրինակ՝ որևէ բանակցային փաթեթում անգամ կասկածի տակ չի դրվել, որ Շուշին և Հադրութը Արցախի կազմում են լինելու։ Ուշագրավ է նաև, որ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահները հատուկ շեշտում են, որ Արցախը երբեք չի լինելու ադրբեջանական, այլ լինելու է հայկական։

Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 20-ի օրվա խորհրդի հետ կապված շնորհավորական ուղերձում ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախը միշտ մերն է լինելու։ Սա շատ կարևոր արձանագրում է, քանի որ Արցախի հետ կապված նախկին նախագահների ուղղությամբ տարբեր մեղադրանքներ են ուղղվում, սակայն, ի տարբերություն գործող իշխանությունների, նրանք իրապես պահում են այն բանակցային ուղեգիծը, որը պահել են 20 տարվա ընթացքում, և միջնորդները միշտ հաշվի են նստել այդ իրողության հետ։ Սակայն Փաշինյանի դեպքում իրավիճակի պատասխանատվությունը նույնիսկ միջնորդ երկրների վրա գցելու փորձեր եղան։

Այդ շրջանակներում նա ձգտում էր այնպիսի տպավորություն ստեղծել, որ ռուսական առաջարկների համատեքստում Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 տարածքները՝ ոչնչի դիմաց։ Սակայն այս սուտն էլ արագ պայթեց, քանի որ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հերքեց Հայաստանի վարչապետի պնդումները՝ նշելով, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ուստի ակնհայտ է, որ Փաշինյանը նույնիսկ չի կարողացել եղածը պահել։ Նա բանակցությունները սկսեց սեփական կետից, սակայն մնաց այդ կետի ծանրության տակ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation