44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արդեն իսկ գրված եզրակացության փաստը դավաճան իշխանազավթներն անգամ չկարողացան մի որոշ ժամանակ գաղտնի պահել. Աննա Մկրտչյան
BLOG Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արդեն իսկ գրված եզրակացության փաստը դավաճան իշխանազավթներն անգամ չկարողացան մի որոշ ժամանակ գաղտնի պահել` բացահայտելով այն այսօր:
Ուղիղ մեկ շաբաթ ամբողջ զավթված պետական ապարատը, ֆեյքերն ու քրեաօլիգարխները փորձում էին հանրային դիսկուրսում պահել և բոլորիս հաշտեցնել այն մտքի հետ, որ իրենք են գնահատելու իրենց գործած հանցանքները: Այսօրվա ընթացքում փշրվեց ու փլվեց այդպես էլ չձևավորված սպասումը:
Այսօր թուրքի ստրուկ մնալու երդում տվածներն ու դրա հաշվին իշխանություն զավթածները ևս մեկ անգամ մերժելով դատապարտել թուրքերի նկրտումները Հայաստանի նկատմամբ հաստատեցին, որ
Արցախն իրենք են ծախել թուրքին,
Հայաստանի տարածքները հանձնել թուրքին,
Հայոց ցեղասպանությունն ու պահանջատիրությունն ուրացել:
Այսօր սրանք հանձնաժողովի նիստին իրենց բանավոր ելույթներով հրապարակեցին արդեն իսկ գրված քննիչ հանձնաժողովի եզրակացությունը: Ունիվերսալ ռազմական գործիչ-փորձագետ-արտախորհրդարանական իշխանություն-ընդդիմություն` մի խոսքով սամվել բաբայանը այսօր դեռ ԱԱԾ-ից գաղտնիության թույլտվություն չստացած (ու դեռ հարց է, թե ինչ հիմքով է ստանալու) հրապարակեց նշանակված մեղավորներին:
Արդեն իսկ պատրաստված եզրակացությունը կգա գրավոր հավաստելու այս դավաճանների թեզերը, որ Հայաստանի թշնամիների շահերը հիմա սպասարկվում են հենց Երևանի սրտից: Ազդարարվելու է, որ մինչև օրս բայրակթարով ու առանց դրա հայ մորթող թուրքի հետ սրանք խնդիր չունեն: Հայերի վրա վարձկաններ ու ֆոսֆորային զենք թափած թշնամուն ագրեսոր չեն համարում:
Այս ամենի համար էլ սրանց Արցախի հարցերով հանձնաժողով պետք չէր, դրա համար <<խաղաղության դարաշրջանում>> պարտադիր պիտի վերացվի հայի արժանապատվությունը, դրա համար է, որ գերիների հարց այլևս չկա, դրա համար է, որ Արցախ չեն գնում ու չեն էլ գնալու: Ու ընդհանրապես դրա համար է…
Նիկոլի ու իր խմբակի հետ միասին այս պարզ իրականության բարձրաձայնումներից խուսափողներն են նաև այսօրվա մեղավորները:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



