Ադրբեջանցի երկու պատգամավորներ արդեն Երևան են ժամանել
POLITICS«Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ արդեն ժամանել են Երևան՝ մասնակցելու ԵՎՐԱՆԵՍԹԻ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին». Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում, սակայն մենք ունենք ինստիտուցիոնալ պարտականություններ, որոնք որպես հյուրընկալ երկիր պարտավոր ենք անել»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի պատգամավորները մամուլի հետ շփում չեն նախատեսում։
Հիշեցնենք, որ Երևան են ժամանել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



