Ազատության հրապարակում նստացույց հայտարարվեց. Բաղրամյան պողոտայում բազմամարդ ցույցը շարունակվում է (ուղիղ միացում, լրացվում է)
SOCIETYՔիչ առաջ ոստիկանական մեքենայով մոտեցավ հոգևոր հովիվ և ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեց ժողովրդին: «Հա~յ ժողովուրդ, եկեք բոլորս միասնաբար արտասանենք տերունական աղոթքը իբրև պահպանություն մեր ժողովրդին և մեր ազգին»:
Past.am-ը ձեզ է ներկայացնում քահանայի ամբողջական ելույթը.
-Հայ ժողովուրդ, բոլորիս այս պահին հանդարտություն և զգոնություն է պետք: Պետք է յուրաքանչյուր քայլը կշռադատված լինի: Ոչ մի հավելյալ խոչնդոտներ պետք չեն: Մենք Արևելյան Հայաստան կամ Արևմտյան Հայաստան չենք, մենք մեկ բռունց ենք, որին անվանում են հայ ժողովուրդ: Այօսր՝ այս ժամին, եթե բոլորս այստեղ ենք, ուրեմն Աստծո օրհնությամբ և խաղաղությամբ անցկացնենք մեր հանրահավաքը:
Յուրաքանչյուրիս հորդորում և խնդրում եմ լինել զգոն: Ավելորդ խոչնդոտներ և ավելորդ տարաձայնություններ չառաջացնելու համար: Սա այն դեպքը չէ, որ երբ մի դեմքդ ապտակում են, մյուսն էլ պիտի դեմ տալ: Ուղղակի խնդրում եմ համբերություն և խաղաղություն բոլորիս:
Նշենք նաև, որ վերջին օրերին կենդանի պատի մեջ կային հոգևորականներ, բայց այսօր միայն մեկն էր, որի ելույթն էլ ներկայացրինք:
Արուսիկ Տիգրանյան



