Պեկինում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել կամ հետաձգվել ծխամշուշի պատճառով
SOCIETYՊեկինի օդանավակայանում 200-ից ավելի չվերթեր են չեղարկվել կամ հետաձգվել Չինաստանի մայրաքաղաքը պատած թանձր ծխամշուշի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CCTV հեռուստաալիքին:
«Մայրաքաղաքի օդանավակայանում 143 չվերթ Է հետաձգվել, 83-ը՝ չեղարկվել ծխամշուշի եւ մառախուղի նախազգուշացման «նարնջագույն» մակարդակի սահմանյան պատճառով»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ցուցադրված կադրերից երեւում Է, որ օդանավակայանի շրջանում թանձր մառախուղ Է հաստատվել, որը սահմանափակում Է տեսանելիությունը:
Պեկինի իշխանությունները դեկտեմբերի 23-ին պաշտոնապես հայտարարել Էին տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի վերացման մասին, որը քաղաքում սահմանվել Էր դեկտեմբերի 19-ին: Դա նշանակում Է, որ չեղյալ են հայտարարվում ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկության սահմանափակումները, վերսկսվում են պարապմունքները դպրոցներում ու մանկապարտեզներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



