Երևանում բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներ
SOCIETYԵրեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40 –ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Սամվել Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 42-ամյա Ռոման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ. Դ.-ն և 4-ամյա Շ. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ի վարորդ Ս. Հակոբյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ «Բելլա Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



