Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


«Ավելի շատ վաճառում են, քան գնում». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, որքանո՞վ են աճել գները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թվականին անշարժ գույքի շուկայում գործարքների աճը գերազանցել է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի, թե՛ նաև 2018-ի ցուցանիշները: 2021-ին 2020-ի համեմատ գործարքների թիվը հանրապետությունում ավելացել է 27 տոկոսով: Միայն Երևանում գործարքներն ավելացել են 24,2, մարզերի բնակավայրերում` 24,4, իսկ գյուղական բնակավայրերում` 30,7 տոկոսով: Նախորդ տարի ևս ընդհանուր գործարքների մեջ առավել մեծ մասնաբաժին է ունեցել օտարումը՝ կազմելով 35,5 տոկոս:

Առանձին դիտարկելով օտարման գործարքները` Կադաստրի պետական կոմիտեի տվյալները փաստում են, որ, մասնավորապես, առուվաճառքի դեպքում նախորդ տարվա համեմատ 21,4 տոկոս աճ է գրանցվել: 2021-ին հանրապետությունում գրանցվել է առուվաճառքի 56 044 գործարք: Վարձակալության, նվիրատվության, նաև գրավադրման գործարքների դեպքում ևս աճ կա: 2020-ի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել են միայն փոխանակման գործարքները: Ինչ վերաբերում է գործարքներին, ըստ անշարժ գույքի տեսակների, ապա նկատենք, որ 2021-ին ամենամեծ մասնաբաժինն այս առումով ունեցել են հողերը (37,8%), այնուհետև բնակարաններն (26,9%) ու բնակելի տները (21,7%):

2021-ին 2020-ի համեմատ բնակարանների նկատմամբ գործարքներն ավելացել են 30,5 տոկոսով, տներինը՝ 25,2 տոկսով, հողերի դեպքում գործարքներն ավելացել են շուրջ 25 տոկոսով: Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին, անդրադառնալով 2021-ի վերաբերյալ ներկայացված տվյալներին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ 2020-ը 2021-ի համեմատ ավելի ակտիվ է դարձել. «Եթե պատերազմը չլիներ, 2020-ին այլ իրավիճակ կլիներ, շուկայում ամեն ինչ իր հունով կգնար: Մենք, ըստ էության, մեկ տարի հետ ընկանք: Հիմա շուկան ակտիվ զարգանում է, բայց, ամեն դեպքում, հետպատերազմական շրջանից բխող խնդիրներն առկա են: Թեպետ կամաց-կամաց այդ ազդեցությունը թուլանում է, որովհետև մարդկանց հիշողությունը երկար չէ, բայց պատերազմն ու հետպատերազմական շրջանը շուկայի տեսանկյունից իրենց ազեդեցությունն ունեցել են մարդկանց վրա»:

Նա դրական միտում է համարում հատկապես գյուղական բնակավայրերում առկա աճը. «Բոլոր ուղղություններով ամբողջությամբ աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ, կառանձնացնեմ արտադրական նշանակության շինությունների նկատմամբ առկա վիճակը: Այստեղ, ցավոք, առանձնապես դինամիկա չեմ տեսնում»: Մասնագետի հետ զրույցում անդրադարձել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված առքուվաճառքի գործարքներին: 2021-ին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առքուվաճառքի կողմ է հանդիսացել 4621 օտարերկրյա քաղաքացի: Նշենք, որ 2021-ին առքուվաճառքի գործարքներից 1466-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 3034-ի դեպքում՝ միայն վաճառող: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիների 31,7 տոկոսը՝ գնորդ, իսկ 65,7 տոկոսը միայն վաճառող է եղել: Ե՛վ գնորդ, և՛ վաճառող է եղել ընդամենը 2,6 տոկոսը:

2021-ին օտարերկրյա քաղաքացիները գնել են 1335 միավոր անշարժ գույք, վաճառել 2573-ը: Թե՛ գնված, թե՛ վաճառված անշարժ գույքի տեսակների մեջ ամենամեծ մասնաբաժինը բնկարաններինն է: Ընդ որում, նկատենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում ամենամեծ հետաքրքրությունը ՌԴ քաղաքացիներն են դրսևորել: Երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են: 2021-ին 2020ի համեմատ, օրինակ, ՌԴ քաղաքացիները 8,6 տոկոսով ավելի շատ անշարժ գույք են գնել: Միևնույն ժամանակ, նրանց կողմից վաճառված գույքն ավելացել է 34,6 տոկոսով: Անդրադառնալով օտարերկրյա քաղաքացիների կողմից գույքն ավելի շատ վաճառելու ու ոչ թե գնելու փաստին՝ փորձագետը նշեց. «Նրանք հիմնականում նախկինում այստեղ ապրած հայաստանցիներն են: Իրականում այս տեսանկյունից պատերազմը շատ է մարդկանց վրա անդրադարձել, նշված ցուցանիշները ևս հետպատերազմյան հետևանք են:

Նույնիսկ հանդիպել եմ մարդկանց, զրուցել ու զգացել եմ, որ զգուշանում են, իրենց համար դիսկոմֆորտ է: Մեծ հաշվով, բոլոր ուղղություններով մարդիկ ավելի շատ վաճառում են, քան ձեռք են բերում»: Անդրադառնալով հատկապես ՌԴ քաղաքացիներին՝ նա նշեց, որ այս առումով ևս, ըստ էության, մեծամասամբ գործ ունենք նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ. «Վերջին 30 տարվա մեջ մեր ժողովուրդը հիմնականում ՌԴ էր մեկնում: Նախորդ տարիներին ամենաշատ անշարժ գույք ձեռքբերողները հենց իրենք էին: Անպայման ուզում էին Հայաստանում տուն ունենալ՝ հիմնականում՝ նորակառույցներում: Վերոնշյալ թվերը կարող են վկայել նաև այն մասին, որ այնտեղ ևս իրենց վիճակն առաջվանը չէ՝ վատացել, ծանրացել է»:

Վերջում անդրադառնալով անշարժ գույքի շուկայում առկա գնային փոփոխություններին՝ Արտյոմ Պրիբիլսկին նշեց. «Չեմ կարող ասել, որ անշարժ գույքի գները շատ կտրուկ բարձրացել են, բայց աճ կա, նոր աճի միտում՝ ևս: Համաշխարհային շուկայում ևս անշարժ գույքի շուկայում գներն աճում են, պարզապես մեր պարագայում այդ գները ոչ մի կերպ չեմ կարողանում կապել մեր քաղաքացիների աշխատավարձերի հետ»: Հավելենք, որ, պաշտոնական տվյալներով, 2020-ի համեմատ մարզերում բնակելի շենքերի բնակարանների միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով աճել են 1,3, իսկ Երևանում՝ 0,02 տոկոսով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement