Արցախում կորոնավիրուսի 170 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ
SOCIETYԱրցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 427 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 170 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։
ԱՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 55 վարակակիր:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6929 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



