Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական հարթության մեջ ավելի երկխոսող կեցվածք պետք է ցուցաբերի Հայաստանի կառավարությունը

INTERVIEW

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախորդ տարեվերջին կայացրած որոշումից հետո Բաքուն շարունակում է պահել հայ գերիներին։

Այս թեմայի մասկն զրուցել ենք փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներ կան, որով կարող են ստիպել թշնամուն վերադարձնել գերիներին փաստաբանն ասաց. «Նախ պետք է հստակեցնենք՝ միջազգային դատարանը չի պահանջել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող անձանց։ Եվ այդ մասով միջպետական գանգատի շրջանակում եղել է ձախողում, որը նաև քաղաքական մանիպուլյացիաների տեղիք է տվել և որոշակի առումով ավելի է ամրապնդել Ադրբեջանի դիրքավորումը։ Ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն, նման պահանջ ներկայացվել է Հայաստանի կառավարության կողմից, որը մերժվել է դատարանի կողմից։ Դատարանի կողմից բավարարված պահանջներում որևէ ձևակերպում չկա գերիներին ազատ արձակելու մասին։ Եթե նման ձևակերպում լիներ, դրան հաջորդող այլ իրավական և դիվանագիտական գործընթացներ էին լինելու։ Եվ սա այն հատվածն էր, որը մտահոգություններ առաջ բերեց ընտանիքների շրջանում, քանի որ Ադրբեջանը նաև աշխարհին ի ցույց դրեց, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի կառավարությունն իրավական ճանապարհով ունակ չի եղել այս խնդիրները լուծել։ Եվ դրա լուծման միակ նպատակը քաղաքականն է, ուստի, քաղաքական հարթության մեջ ավելի երկխոսող կեցվածք պետք է ցուցաբերի Հայաստանի կառավարությունը»։

Հարցին, թե իսկ ինչո՞ւ է միջազգային դատարանը մերժել հայկական կողմի այդ պահանջը` փաստաբանն ասաց. «Նախ հասկանալի էր, որ հայցը սահմանափակված էր խտրականության կանխարգելման կոնվենցիայի հիմքով։ Եվ չափազանց լայն իրավական հարցադրումները, որոնք կարող էին կապված լինել Ժնևյան կոնվեցիաների դրույթների հետ, ամբողջովին չէին տեղավորվում այս շրջանակի մեջ։ Եվ այն, որ Ադրբեջանում դեռևս գերիներ կան, ամենևին էլ ուղղակիորեն չի հիմնավորում խտրականության հետեւանքով նրանց պահելու հանգամանքը։ Եվ այս մասով դատարանն ուներ հիմնավորումներ՝ չբավարարելու պահանջը։ Չեմ կարող քննադատության արժանացնել դատարանի դիրքորոշումը, կարող ենք քննարկման առարկա դարձնել, թե այդ ռիսկերը գնահատելով՝ տակտիկապես ճի՞շտ էր այդ պահանջը դնելը, եթե կար բարձր հավանականություն, որ դատարանը խտրականության բոլոր ձևերի կանխման կոնտեքստում ռազմագերիների խնդրով հատուկ միջոց չի կիրառի։ Միգուցե այդ պահանջը չդնելն ավելի արդարացված կարող էր լինել հետագա քաղաքական գործընթացներում, քան դնելը։ Բոլոր դեպքերում, եթե իրավական առումով հարցը բարձրաձայնվել է և մերժվել է, դրա ժամանակավոր քաղաքական օգուտներն անխուսափելիորեն հավաքելու է ադրբեջանական կողմը։ Եվ, կարծում եմ, քաղաքական պրոցեսներով գերիների խնդիրը լուծելու մասով Ադրբեջանը հիմա ավելի դիրքավորված է, քան մինչև միջազգային արդարադատության դատարանում այդ խնդրի քննարկումը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6