Իջևանի ԲԿ-ում հեռացվել է արգանդի՝ 10.2 կգ-անոց գիգանտ միոմա
SOCIETYԻջևանի ԲԿ-ում հեռացվել է արգանդի՝ 10.2 կգ-անոց գիգանտ միոմա: 50-ամյա կինը դիմել է ուլտրաձայնային հետազոտության որովայնի չափերի մեծացման գանգատով: Սոնոգրաֆիստի կողմից ախտորոշվել է գիգանտ միոմա և ուղեգրվել է Իջևանի ԲԿ: Քննարկվել են վիրահատության բոլոր ռիսկերը, պատրաստվել է դոնորային արյուն, որոշվել է կատարել վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա հավելումներով:
Տնօրեն Է.Գրիգորյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Ռ.Գրիգորյանի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հ.Ներսիսյանի և վիրահատարանի մեծ թիմի օգնությամբ հաջողությամբ կատարվել է պլանավորած վիրահատությունը: Վիրահատությունը անցել է բարեհաջող: Հիվանդը դուրս է գրվում ապաքինված:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



