Բզկտված ԱՐՑԱԽ. ԱՅԳԵՍՏԱՆ. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԱՅԳԵՍՏԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը նախկինում հայտնի է եղել Կոչբեկ, Կոշբեկ, Քոչբեկ, Քոչբեկլու, Կոչբեկլու անուններով։ 1998 թվականին վերանվանվել է Այգեստան։ Այն հիմնադրվել է Խաչենի մելիքությունից՝ Ջրաբերդից, 1739-1740 թվականներին եկած երեք հարուստ ընտանիքների կողմից։
Գյուղի բնակիչները թուրքերի ու պարսիկների հարձակումներից փրկվելու համար ստիպված մի քանի անգամ լքել են իրենց բնակավայրը, կամ այսպես ասած «քոչել են», այնուհետև նորից վերադարձել և վերահաստատվել։ Քոչբեկը՝ գյուղի նախկին անվանումը այստեղից էլ առաջացել է։
Ներկայիս գյուղը հիմնվել է 1960-1969 թվականներին, երբ գյուղից մոտ 2 կիլոմետր հյուսիս գտնվող Հին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են ավելի ցածրադիր հարթավայրային գոտի։ Հին Քոչբեկի հիմնադրման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1031,99 հա տարածք, որից 797,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 185,15 հա անտառային հողեր։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի (15-19-րդ դարեր), Սբ. Հարության եկեղեցի (1741 թիվ), որը, ըստ տեղաբնականների, կառուցվել է Մելիք Եգանի թոռ Եսայի բեկի կողմից։
Համայնքի բնակչության թիվը մինչև հանձնելը կազմել է 316 մարդ, գյուղն ունեցել է 73 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



