ՇՏԱՊ. Բաղրամյանում վիճակը գերլարված է. (ուղիղ)
SOCIETYԱյս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը աննախադեպ է: Այսօր Էլէներգիայի թանկացման դեմ ուղղված պայքարի նախաձեռնող խումբը, ի դեմս Վաղինակ Շուշանյանի, հայտարարեց, որ պայմանավորված նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, թե թանկացումը կկասեցվի և կանցկացվի աուդիտ, խմբի անդամները կոչ արեցին լքել Բարամյան պողոտան և պայքարը շարունակել Ազատության հրապարակում:
Սակայն ժողովուրդը «Բաղրամյան» վանկարկումներով հրաժարվեց լքել տարածքը:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը` սրանից հետո եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրախոս պահանջելուց, մի քանի վարկյան սպասելուց և չստանալուց հետո ասաց.
-30 րոպե… և հեռացավ:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բանակցություններ էր վարում փոխոստիկանապետի հետ և փորձում օրենքի շրջանակներում ապացուցել, որ ցույցը խաղաղ բնույթ ունի, սակայն ոստիկանությունը նշում է, որ ցուցարարների մեջ բենզինով լցված շշեր կան, որի կազմակերպիչը Ժիրայր Սեֆիլյանն ու Արգիշտի Կիվիրյանն են:
Փաշինյանի հետ բանակցությունները կիսատ թողնելով՝ փոխոստիկանապետը հեռացավ, իսկ այժմ ոստիկանությունը «հաստեցնում է» իր շարքերը:
Արուսիկ Տիգրանյան



