Բզկտված ԱՐՑԱԽ. ԱՌԱՔԵԼ. Արտակ Զաքարյան
BLOGԱՌԱՔԵԼ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից՝ 125 կմ հեռավորության վրա։ Հին Առաքյալ գյուղը գտնվում էր նոր բնակավայրից մի փոքր արևմուտք, որտեղ պահպանվում են հին բնակատեղիի մնացորդները` գերեցմանոցը, Անապատ կոչվող եկեղեցավայրը։
Համայնքը զուրկ է անտառներից, կլիման շոգ է։ Համայնքի կազմի մեջ ընդգրկված են նաև Ձորագյուղ, Ջրաբերդ և Սարալանջ գյուղերը։ Ձորագյուղում բնակվում էր 39 մարդ, այն ուներ 11 տնտեսություն, Ջրաբերդում՝ բնակվում 1 մարդ, 1 տնտեսություն, իսկ Սարալանջ գյուղում՝ 27 մարդ, կար 7 տնտեսություն։
Համայնքը լեռնային է, ունի 4792,41 հա տարածք, որից 1195,41 հա գյուղատնտեսական նշանակության, 3462,53 հա անտառային հողեր։ Առաքել գյուղի տարածքում «Կուճի ջուր», «Մեծ ջուր», «Գյուղեն ջուր», «Գյոլեն արտեն», «Կթնաճուր», «Արխեն բաղեն ջուր» և «Երե ջուր» աղբյուրները, իսկ Ջրաբերդ գյուղում՝ «Շենին» աղբյուրը։
Գյուղն ունի պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1902-1907 թթ.), գերեզմանոց (17-19 դդ.), գյուղատեղի Հին Առաքել (16-19 դդ.), հաշվառված է 6 հուշարձան։
Հանձնվելուց առաջ համայնքում ապրում էր 220 մարդ, կար 55 տնտեսություն, բնակիչները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ։ Համայնքում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ, գյուղն ուներ 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 37 երեխա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



