Ողբերգական դեպք՝ Երևանում. 35-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ռոման Մախմուդյանի, Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, որը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Կ-ն է։ Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից իրեն նետելով։



