4 օր առաջ վթարի հետևանքով հոսպիտալացված ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
SOCIETYՓետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» ուղևորը մահացել էր, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց:
Երեկ՝ փետրվարի 14-ին, ժամը 11.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 65-ամյա Անահիտ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



