Բզկտված ԱՐՑԱԽ. ՎԱՆՔ. Արտակ Զաքարյան
BLOGՎԱՆՔ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի հարավ-արևելյան լանջի հարթավայրային մասում, Հադրութ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ Համայնքը որպես վարչական միավոր մտնում էր Հադրութ քաղաքային համայնքի մեջ։
Գյուղում 12–17–րդ դարից պահպանվել է «Սպիտակ խաչ» վանական համալիրը՝ իր «Սպիտակ խաչ» եկեղեցիով, գավիթով, 1735 թվականից կառուցված սեղանատնով, զանգակատնով։ Պահպանվել է եկեղեցու արևմտյան կողմում գտնվող գերեզմանը խաչարձանի հետ միասին, վանքի հյուսիսային մասում՝ ուխտավորների համար նախատեսված սենյակը, որտեղ գտնվում էին երկու վիմափոր խցերը։ Ավանդության համաձայն՝ վանքում եղել է մի սպիտակ խաչ, Աղվանից Եսայի, Ներսես և Հովհաննես կաթողիկոսների կողմից գրված կոնդակներ, որոնք գողացվել են։ Վանական համալիրից առանձին կանգնած է եղել 1333 թվականից մեզ հասած խաչքարը:
Գյուղում պահպանվել է նաև Վիլիջան իշխանի բերդը կամ «Ցորաբերդը»։
Գյուղի բնակչության թիվը վերջին շրջանում կազմում էր 130 մարդ, գյուղում կար 37 տնտեսություն։ Համայնքում գործում էր նաև տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



