ԱՄՆ-ում մոլեգնող տարերքի զոհերի թիվը հասել է 14-ի
SOCIETYԱՄՆ-ի հարավարեւելյան շրջանները պատուհասած փոթորիկների ու հորդառատ անձրեւների զոհերի թիվը Սուրբ ծնունդի նախօրյակին հասել է 14-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ վերջին տվյալների՝ տարերքի հարվածներից 7 մարդ զոհվել Է Միսիսիպիի նահանգում, վեցը՝ Թենեսիում, եւ մեկը՝ Արկանզասում: Մի քանի մարդ անհայտ կորած է համարվում, տուժել են առնվազն 40 բնակիչներ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Եղանակի պատճառով դեկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում չեղյալ են հայտարարվել 550 չվերթեր, գրեթե 4,3 հազար թռիչքներ հետաձգվել են:
Ուժգին քամիներն ու տեղատարափ անձրեւները երկրի հարավարեւելյան մասում մոլեգնել են դեկտեմբերի 23-ին: Տոռնադոների առաջացման ամենամեծ սպառնալիքը գրանցվել էր Միսիսիպիի, Թենեսիի, Արկանզասի նահանգներում եւ Միսսուրիի, Իլինոյսի եւ Քենթուկիի մի շարք շրջաններում: ԱՄՆ-ի Օդերեւութաբանական կենտրոնը 14 փոթորիկ է գրանցել Միսսուրիի նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



