Ավարտեք ծաղրածությունը․ Կադիրովը՝ Զելենսկուն
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր «Telegram»-ի ալիքով դիմել է Ուկրաինայի բնակիչներին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Պարոն Զելենսկի, ծաղրածության ժամանակն ավարտվել է: Եկել է սեփական ժողովրդի հանդեպ պարտքը կատարելու ժամը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա՝ նշելով, որ այսօր, «ավելի քան երբևէ», անհրաժեշտ է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։
Նա նաև հիշեցրել է, որ ո՛չ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ էլ իրենք՝ ռուսները, չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։
«Դուք՝ որպես սահմանադրության և ձեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է նա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



