Շտայնմայերը վերընտրվել Է Գերմանիայի նախագահ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Դաշնային ժողովը կիրակի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել երկրորդ հնգամյա ժամկետով, հայտարարել Է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահել է Դաշնային ժողովում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շտայնմայերի վերընտրությունը սպասելի էր. նրա թեկնածությանն աջակցել են ինչպես իշխող կոալիցիայի կուսակցությունները, այնպես էլ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը: Փոքր կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, սակայն դրանց ընտրվելու շանսերը լուրջ չեն համարվել։
Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից, երբ նա փոխարինել է Յոահիմ Գաուկին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



