Բժշկական դիմակով մտել է դեղատուն ու դրամարկղից 70.000 դրամ վերցնելով՝ հեռացել
SOCIETYՓետրվարի 6-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.15-ի սահմաններում Գյումրու Խորենացու փողոցի դեղատուն է մտել բժշկական դիմակով մի քաղաքացի, բռնել է իր ձեռքից, մոտեցրել դրամարկղին և այնտեղից վերցնելով 70.000 դրամ՝ հեռացել է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին Գյումրի քաղաքի Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 6-ին կողոպուտը կատարել է ինքը:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



