Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերվել է տղամարդու դի
SOCIETYՈստիկանության Մեղրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերված դիակի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ահազանգ է ստացվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ նշված մաքսակետի տարածքում դի կա:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Ագարակի բաժանմունքի հերթապահ խումբը:
Ոստիկանները Howo մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոբադ Պիրիի դին:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



