ՀՖՖ մրցավարները մարզական հավաք են անցկացնում ՌԴ-ում
SPORTՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։
ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։
Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



