«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիայում «փարիզյան աուրա» է ստեղծել
SOCIETY«Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը որոշել է ռևանշի անցնել: Արդեն մի քանի օր է՝ Աստծուց ու աշխարհից մոռացված թաղամասը, սկսած Եռաբլուրից, շողշողում է տոնական-թանկարժեք լույսերի մեջ՝ «փարիզյան աուրա» տարածելով շուրջբոլորը. բոլոր ծառերն ու թփերը, «երկինքը» փայլատակում են հեքիաթի գույներով:
Թաղում ասում են՝ Ալեքսանյանը որոշել է, որ իր եղբոր տղայի թաղին Երևանում հասնող չլինի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:
«Էդ լույսերի վրա 200 հազար դոլար փող է ծախսել, ափսոս չէ՞, փոխարենն էդքանը բաժաներ մեզ՝ գնայինք «ոչ» ասեինք հանրաքվեին»,-կատակում են Չորրորդ թաղամասի բնակիչները, որոնք հանրաքվեի ժամանակ փողը վերցրել՝ գնացել դեմ են քվեարկել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



