Սա միայն մի խումբ զինվորականների խնդիր չի, սա բանակի շարքերին ուղղվող ազդակ է. Տիգրան Աբրահամյան
BLOG
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Անորակ հրթիռների» գործը, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, ԳՇ արդեն նախկին պետ Ստեփան Գալստյանը, ավիացիայի նախկին պետը և որքան հասկանում եմ՝ մի խումբ նախկին և գործող զինվորականներ, ուշագրավ է ոչ միայն կոնկրետ խնդրահարույց թեմայի ու դրա 44-օրյա պատերազմի վրա հնարավոր ազդեցության մասով, այլ դրանում ներգրավված անձանց թվով։
Այս թեման ունի նաև այլ առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնել։
Եթե Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի գործոնը մի կողմ դնենք, ապա այս գործով չպետք է անցնեն զինվորականներ, որոնց Փաշինյանը որպես «զոհ» մատուցի հանրությանը։
Պարզ ասած, պետք է ամեն ինչ անել պաշտպանելու այն զինվորականներին, ովքեր այս գործում «մասովկի» կամ փաշինյանական սուտը ճոխ ներկայացնելու համար են ներգրավել։
Սա միայն մի խումբ զինվորականների խնդիր չի, սա բանակի շարքերին ուղղվող ազդակ է առ այն, որ նրանցից որևէ մեկը պաշտպանված չէ և կարող է իշխանության քմահաճույքի զոհը դառնալ։
Մեկի դեպքում «անորակ հրթիռի գործն է», մյուսի դեպքում՝ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, երրորդի դեպքում՝ 44-օրյա պատերազմը ու շղթան երկար շարունակելելի է։
Ովքեր չարաշահումներ են թույլ տվել՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ զինվորական լինի, թե քաղաքացիական անձ, սա քննարկելի էլ չէ։
Գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները, ովքեր «ջրից չոր դուրս գալու» համար բանակին ու զինվորականին են «զոհասեղանին մատուցում», դեռ իրենց արժանի պատիժը կստանան։





















































1
With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert
2
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
3
SoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers
4
Silicon Mountains Visionaries Engage with Media Representatives
5
Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centenn...