Պուտինը չի նախաձեռնի Ուկրաինայում էսկալացիա. Մակրոն
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ չի նախաձեռնի Ուկրաինայում հակամարտության սրում, դա կարևոր է, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Երկուշաբթի օրը Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տևել է ավելի քան հինգ ժամ։ Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Երեկ մենք մտքեր փոխանակեցինք նախագահ Պուտինի հետ անվտանգության և ռազմական հարցերի շուրջ, նա ինձ ասաց, որ չի նախաձեռնի սրացում (Ուկրաինայում հակամարտությունը): Կարծում եմ, որ դա կարևոր է»,- ասել է Մակրոնը Կիևում Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ .
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



