Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Ինտելեկտուալ խաղերը պարզապես զվարճանք չեն, դրանք բավականին լուրջ նշանակություն ունեն հատկապես դպրոցականների և ուսանողների համար»

SOCIETY

Ինտելեկտուալ խաղեր ասելով՝ շատերս կհիշենք մանկապատանեկան մի շարք խաղեր, այդ թվում՝ «Ամենախելացին», «Հայ ասպետը», նաև գիտակների մասնակցությամբ ինտելեկտուալ հանդիպումները՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը: Օրինակները շատ են: Ավաղ, հաղորդումներից որոշներն այլևս եթերում չեն, բայց անխոս անհրաժեշտություն են հատկապես այն կոնտեքստում, երբ ամեն անգամ խոսում ենք կիրթ, մտածող հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին: Պատահական չէ, որ հենց այս օրերին «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնությունը հանդես է գալիս Հայաստանում ինտելեկտուալ շարժման շրջանակների ընդլայնման գաղափարով: Նախաձեռնության համահիմնադիրներ Կարեն Քոչարյանը, Տիգրան Քոչարյանը և Հարություն Արզումանյանը սկսում են ծրագրեր մի շարք ուղղություններով, այդ թվում՝ ինտելեկտուալ խաղերի բիզնես-լիգայի ստեղծում, ինտելեկտուալ խաղերի դպրոցական և ուսանողական լիգաների ստեղծում, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի սիրողական առաջնություն, կազմակերպությունների ներսում ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմ-բիլդինգի անցկացում:

Կարեն Քոչարյանն ընդգծում է՝ նման շարժում ստեղծելու գաղափարը վաղուց էր հասունացել, հիմա այն իրագործելու ճիշտ ժամանակն է: «Բոլորն են համաձայն այն դիտարկման հետ, որ Հայաստանում ամեն ինչ պետք է սկսել կրթությունից, հասարակության կրթական ու ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելուց: Դա երկար պրոցես է, մեր ուշադրությունն առաջին հերթին պետք է երեխաների, պատանիների ու երիտասարդների վրա սևեռենք: Հետո արդեն մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ չաշխատել բոլոր շերտերի հետ՝ սկսած երեխաներից վերջացրած հասուն տարիքի մարդկանցով: Ի դեպ, ի զարմանս մեզ, պարզել ենք, որ ինտելեկտուալ տարբեր խաղեր հիմնարկ-ձեռնարկություններում բավականին պոպուլյար են դարձել: Սրան զուգահեռ մեզ համար շատ կարևոր է մարզերին ուշադրություն դարձնելը, քանի որ, ցավոք, այս շարժումը ևս հիմնականում կենտրոնացել է Երևանում»,-ասում է Կարեն Քոչարյանը՝ հայտնելով նաև ուրախալի լուրը. այս տարի հեռուստատեսային ֆորմատում ավելանում է արտամրցութային խաղերի քանակը, ինչի շնորհիվ տարբեր մարզերի ու համայնքների՝ առայժմ սիրողական թիմերը կհրավիրեն հեռուստատեսային խաղերի:

Տիգրան Քոչարյանն էլ հավելում է՝ ներկա պահին մարզերում կան գործող ակումբներ: ««Գիտակների հայկական ասոցիացիան» երկու խոշոր միջոցառում է նախատեսում այս տարի: Մեկը Դիլիջանյան միջազգային փառատոնն է, որին ներկա է լինելու 30-ից ավելի թիմ 11 երկրից, մյուսը բավականին խոշոր ծրագիր է նախատեսվում իրագործել Արցախում, որովհետև կա գիտակցում, որ Հայաստանը և Արցախը նաև ինտելեկտուալ ասպարեզում պետք է միասին լինեն և իրարից չկտրվեն: Բացի դա, կլինի «Հայաստանի սիրողական առաջնություն», որի հաղթողը հնարավորություն կունենա մասնակցելու նաև աշխարհի սիրողական թիմերի առաջնությանը»,-հավելում է Տ. Քոչարյանը:

Ի դեպ, սիրողական առաջնության հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստատեսային խաղի արտամրցութային հատվածին: Միևնույն ժամանակ Կ. Քոչարյանն ընդգծում է՝ առաջարկներ ու մտադրություններ կան ոլորտային առաջնություններ անցկացնելու, որոնց ներկայացուցիչները ևս կխաղան սիրողական առաջնություններում:

«Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության ևս մեկ համահիմնադիր՝ Հարություն Արզումանյանն էլ պարզաբանում է, թե ինչպես են աշխատելու ավելի լայն շերտերի հետ: «Խնդիրն այն էր, որ ինտելեկտուալ խաղի ասպարեզը հիմնականում նույն մարդկանց հետ էր կապված, որոնք արդեն տասնամյակներ խաղում են, և սերնդափոխությունը, կարծես թե, այնքան էլ լավ տեղի չէր ունենում: Կարիք ունենք նոր մարդկանց բերելու ասպարեզ: Հիմա ցանկանում ենք անցկացնել սիրողական տարբեր առաջնություններ, ստեղծել բիզնես-լիգա: Դրանք կլինեն առաջին հերթին ինչ-որ կազմակերպություններ ներկայացնող թիմեր: Հրավերներ ենք ուղարկելու Հայաստանի խոշոր ու միջին բոլոր կազմակերպություններին՝ առաջարկելով ինտելեկտուալ խաղերի միջոցով կազմակերպությունների ներսում թիմ-բիլդինգի ծառայություն: Երբ կազմակերպությունների թիմերը կծանոթանան ինտելեկտուալ խաղերի աշխարհին, այնուհետև կկազմակերպվեն ոլորտային առաջնություններ: Դրանից հետո թիմերին կպատրաստենք Հայաստանի սիրողական առաջնությանը, որը պլանավորում ենք անցկացնել այս տարի: Բացի բիզնես լիգան, ցանկանում ենք ստեղծել նաև դպրոցական և ուսանողական լիգաներ»,-նշում է Արզումանյանը:
Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, ինտելեկտուալ խաղերը պարզապես զվարճանք չեն, այլ բավականին լուրջ նշանակություն ունեն հատկապես դպրոցականնեերի և ուսանողների համար, որոնք փաստացի մեր երկրի տերն են ապագայում: Տիգրան Քոչարյանը համակարծիք է այն առումով, որ այս խաղերը թույլ կտան երեխաներին ինքնահաստատվել ոչ թե հեռախոսի կամ էլ ծնողների վարած թանկարժեք մեքենայի, այլ սեփական գիտելիքի շնորհիվ:

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California