Ադրբեջանի ՊՆ նախարարն ընդունել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 8-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Բաքվում անցկացվող TEKNOFEST-2022 փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և ռազմական անձնակազմի մասնակցության վերաբերյալ։
Վերջում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



