Դեմբելեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
SPORT«Տոտենհեմի» և Բելգիայի հավաքականի նախկին խաղացող Մուսա Դեմբելեն ավարտել է կարիերան, հայտնում է Het Laatste Nieuws-ը։
34-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը չինական «Գուանչժոու Սիթին» էր, որի կազմում նա խաղացել է 2019-ից 2021 թվականներին։
Կիսապաշտպանը, ով Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 82 խաղ, նախատեսում է բնակություն հաստատել հայրենի Անտվերպենում ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Դեմբելեն իր կարիերան սկսել է «Ժերմինալում», իսկ ավելի ուշ խաղացել է «Վիլեմ II», «ԱԶ», «Ֆուլհեմ», «Տոտենհեմ» և «Գուանչժոու» թիմերում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



