Աբրահամը կարող է վերադառնալ Չելսի
SPORT«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2023 թվականին։ «Չելսին» գործարքի համար ստիպված կլինի վճարել նվազագույնը 80 միլիոն եվրո, քանի որ հենց այդքան գումարի չափ է նշված անգլիացու պայմանագրում, եթե «ազնվականները» որոշեն վերջինիս հետ վերադարձնել։
Հիշեցնենք, որ «գայլերը» ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք էին բերել 40 միլիոն եվրոյով՝ վերջինիս հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



